Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄՇԱԿՈՒՅԹ

5 վայր Ֆրանսիայում, որոնք կապված են հայերի հետ

13:00 11 Սեպ 2018
Դիտումներ 566
5 վայր Ֆրանսիայում, որոնք կապված են հայերի հետ

Ֆրանսիայում է գտնվում հայ ամենամեծ համայնքներից մեկը։ Ֆրանսիայի տարբեր հատվածներում հայերը սկսել են հիմնվել դեռ միջին դարերում։ Հայերի հիմնական մասն այս երկիր է գաղթել 20-րդ դարասկզբին՝ Հայոց ցեղասպանությունից հետո։ Դրանից հետո Ֆրանսիայի հայ համայնքն աճել է Մերձավոր Արևելքից ու Հայաստանից գաղթած հայերի հաշվին։ Հայերը բոլոր ժամանակներում ինտեգրված են եղել ֆրանսիական հասարակությանը։ Ֆրանսիայի ամենատարբեր քաղաքներում հայտնի հայերին նվիրված արձաններ ու հուշակոթողներ, հայկական եկեղեցիներ, դպրոցներ ու մշակութային կենտրոններ կան։

Rusarminfo-ն կազմել է Ֆրանսիայի հայկական տեսարժան վայրերի հնգյակը։

Լևոն 5-րդի դամբարանը

Առաջինը Լևոն 5-րդի դամբարանն է։ Կիլիկյան Հայաստանի վերջին արքա Լևոն 5-րդի դամբարանը գտնվում է Փարիզի հյուսիսային արվարձանների մեկում՝ Սեն Դենի վանքի տարածքում։ Ֆրանսիական ազնվական դե Լուսինյան տոհմի կիպրյան ճյուղից սերող կիլիկյան արքան, որը մահացել է Փարիզում՝ 1393 թվականին, նախ թաղվել է Ցելեստինցև վանքում։ Սպիտակ մարմարից տապանաքարի վրա գրված էր․ «Այստեղ հանգչում է ազնվաբարո արքայազն Լեոն դե Լուսինյան Հինգերորդը՝ հայկական թագավորության լատինական արքան»։ Ֆրանսիական հեղափոխութունից հետո Լևոն 5-րդի տապանաքարը տեղափոխել են Սեն Դենի։ Բայց գերեզմանը դատարկ է։ Այն 18-րդ դարի վերջում պղծել են հեղափոխականները։

Փարիզի հայկական եկեղեցին

Մյուսը Սուրբ Հովհաննես Մկրտիչի հայ առաքելական եկեղեցին է։ Այն գտնվում է Փարիզում՝ Ժան Գուժոնի փողոցում։ Եկեղեցին կառուցվել է հայտնի նավթային մագնատ Ալեքսանդր Մանթաշևի տրամադրած միջոցներով 1904 թվականին։ Դրանից առաջ Փարիզի հայ համայնքն իր եկեղեցին չուներ։ Եկեղեցուց ոչ հեռու 2003 թվականին Կոմիտասին նվիրված հուշարձան է բացվել։

Ժան Ալտենի արձանը

Երրորդը ազգությամբ հայ հայտնի ֆրանսիացի գյուղատնտես Ժան Ալտենին նվիրված հուշակոթողն է, որը գտնվում է Ֆրանսիայի հարավ-արևելյան պատմական Փրովանս շրջանում՝ Ավինյոն քաղաքի գլխավոր հրապարակում։ 18-րդ դարի հայ գյուղատնտեսի հուշակոթողը կանգնեցրել են 2005 թվականին։ Պատվանդանին գրություն կա․ «Հայ գյուղատնտես, որն ապաստան է գտել Ֆրանսիայի սրտում, որտեղ նա նպաստել է տնտեսության զարգացմանը՝ ներմուծելով տորոն մշակաբույսը»։ Հայտնի հայի անունով է նաև Ավինյոնի փողոցներից մեկը։

Միսակ Մանուշյանի պուրակը

Մարսելի կենտրոնական զբոսայգիներից մեկը կրում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանսիական «La Resistance» շարժման հայտնի ներկայացուցիչ Միսակ Մանուշյանի անունը։ Մանուշյանի կիսանդրին պուրակում հայտնվել է 2010 թվականին։ Ֆաշիստների դեմ կազմակերպված դիմադրության շարժան առաջնորդին հուշակոթողներ են կանգնեցրել նաև Փարիզում ու Ավինյոնում։

Զաբել Եսայանի ծառուղին

Հայտնի հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի ու իրավապաշտպան Զաբել Եսայանի անվան ծառուղին գտնվում է Փարիզի Տլեմսենի ու Սպինոզայի փողոցների հատման կետում։ Ծառուղին բացվել է Փարիզի քաղաքապետի նախաձեռնությամբ՝ 2018 թվականին մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրը։ Տեղադրված ցուցանշանի վրա գրված է․ «Զաբել Եսայան․ 1878-1943։ Հայ գրող, մարդու իրավունքների համար պայքարի մարտիկ»։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2267
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2198
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2161
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4303
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2057
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2168
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2343
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2358
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2119
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 479
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ