Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՊԵԿ. 320 միլիոն ՀՀ դրամի հարկային պարտավորությունն ընկերությունն ամբողջությամբ վճարել է պետական բյուջե

12:00 08 Սեպ 2018
Դիտումներ 222
ՊԵԿ. 320 միլիոն ՀՀ դրամի հարկային պարտավորությունն ընկերությունն ամբողջությամբ վճարել է պետական բյուջե

Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող ստուգողական աշխատանքների ընթացքում գարեջրի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ում արձանագրվել են ագրեսիվ հարկային պլանավորում իրականացնելու դեպքեր: Արդյունքում ընկերության կողմից 2016-2017 թվականների ընթացքում պակաս է հաշվարկվել ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն:

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված անհերքելի փաստական տվյալների հիման վրա ընկերությունում իրականացվող հարկային համալիր ստուգման ընթացքում «Գյումրի Գարեջուր»-ը հարկային մարմին է ներկայացրել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց արդյունքում հաշվարկվել է ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով 320 միլիոն ՀՀ դրամի հարկային պարտավորություն: Այն ամբողջությամբ վճարվել է պետական բյուջե:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2268
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2199
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2162
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4305
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2058
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2169
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2344
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2359
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2120
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 480
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ