Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Քոչարյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին

16:50 10 Օգս 2018
Դիտումներ 105
Քոչարյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին

Վերաքննիչ  դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքի քննությունն ավարտվեց: Լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը: Որոշումը կհրպարակվի երկուշաբթի օրը՝ օգոստոսի 13-ին:

Նա տեղեկացրեց, որ այսօրվա նիստում ևս Ռոբերտ Քոչարյանը խոսել է, հայտնել է իր վերջնական դիրքորոշումը, պնդել, որ չի ընդունում մեղադրանքը։

Անդրադառնալով դատական նիստում կատարվածին, Արամ Օրբելյանն ասաց, որ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ դատական նիստը դռնփակ էր և պարտավորված է պահպանել գաղտնիության սկզբունքը։ Այդուհանդերձ, նա ասաց, որ երբ իրավունք ունենա բացահայտել նիստում կատարվածի, կանի դա։

«Ակնկալիքները դրական են, կարծում եմ՝ պետք է բավարարվի»,- հայտարարեց Օրբելյանը։

 

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր հոկտեմբերի 19-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 120
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ