Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Զարուհի Փոստանջյան. Քոչարյանին մեկ ճանապարհ կա՝ դեպի բանտախուց

16:06 10 Օգս 2018
Դիտումներ 169
Զարուհի Փոստանջյան. Քոչարյանին մեկ ճանապարհ կա՝ դեպի բանտախուց

«Երկիր Ծիրանի»  կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը գնացել է Վերաքննիչ դատարան և պահանջում է, որպեսզի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի շրջանակն ընդլայնվի: «Քոչարյանի տեղը բանտն է», «Քոչարյանին ելք չկա» պաստառներով Փոստանջյանն ու թիմակիցները մուտք գործեցին Վերաքննիչ դատարանի շենք: Լրագրողների հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասաց, որ իրենք պահանջում են, որպեսզի այն մեղադրանքը, որը Քոչարյանին առաջադրվել է, դրա ծավալը մեծացնել: «Պետք է նրան առաջադրել այլ մեղադրանքներ ևս: Նա ուղղակի պետական դավաճան է և մեր ազգին այնպիսի վնասներ է պատճառեր, որոնք անդառնալի են: Այն, ինչ նրա պաշտոնավարման տարիներին է տեղի ունեցել մեր երկրում, դա պետական դավաճանություն եմ ես գնահատում»,- ասաց նա:

Փոստանջյանի դիտարկմամբ՝ երեկ դատարանում Քոչարյանը ելույթ է ունեցել, բայց լավ կլինի նա պատմի, թե ինչով է զբաղվել Մարտի 1-ին և դրան նախորդած 10 օրերին: «Քոչարյանին ելք չկա: Նրան այլևս այստեղից մեկ ճանապարհ կա՝ դեպի բանտախուց»,- հավելեց Փոստանջյանը: Նա նշեց, որ Մարտի 1-ի գործով նաև Սերժ Սարգսյանին պետք է կանչել պատասխանատվության: Ըստ նրա՝ իրենք արդար դատավիճիռ են պահանջում, որով նախկին նախագահները ցմահ ազատազրկման կդատապարտվեն:

 

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Կառավարության նիստը՝ ուղիղ
11:03 ԱՅՍՕՐ
Դիտումներ 43
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 13
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 345
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 13-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 145
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 12
19:15 12 Դեկ 2018
Դիտումներ 60
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ