Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հրանտ Մարգարյան. Թույլ չենք տա ոչ մեկին մտքի տեռոր անել

15:27 10 Օգս 2018
Դիտումներ 162
 Հրանտ Մարգարյան.  Թույլ չենք տա ոչ մեկին մտքի տեռոր անել

«Զարմանում եմ, որ Դաշնակցությանը քննադատում են, որովհետև մենք ուզում ենք, որ նոր Հայաստանի այս շարժումը հաջողի։ Եվ հաջողելու համար ուզում ենք, որ չսխալվեն։ Հակառակը` ոնց որ մտքի տեռոր լինի, երկրում մտքի տեռոր է տեղի ունենում։ Այսինքն` մտահոգվելու իրավունք էլ չունե՞նք, տեսակետ ունենալու հնարավորություն չունե՞նք։ Եթե գործընկեր ենք, այդպես ենք կարող գործընկերություն անել, ոչ թե լռելով և համակերպվելով։ Մոտեցումը բարյացակամ է, մենք երկրի ապագայի համար ենք մտահոգ, բայց թույլ չենք տա ոչ մեկին մտքի տեռոր անել։ Տեռորը, տեռոր է, ուզում ես` կրակի, ուզում ես՝ միտքն արգելակի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը՝ անդրադառնալով 2-րդ նախագահ Ռ․ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունից հետո Դաշնակցության հասցեին հնչող մեղադրանքներին։

Դաշնակցության այս քայլը քննադատվեց այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ կոալիցիայի մեջ լինելով՝ «Մարտի 1-ի» գործի շրջանակում ձերբակալված Ռ․ Քոչարյանի ազատ արձակման միջնորդություն էին ներկայացրել։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր հոկտեմբերի 19-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 120
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ