Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

Մանվել Գրիգորյանի փաստաբանները բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան

15:22 10 Օգս 2018
Դիտումներ 67
Մանվել Գրիգորյանի փաստաբանները բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան
Ըստ փաստաբանի՝ Մանվել Գրիգորյանը տառապում է քաղցկեղով, շաքարային դիաբետով, ինչպես նաև հարակից այլ հիվանդություններով։

Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանները բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան իրենց պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: «Արմենպրես»–ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտնել է, որ առայժմ վարույթ ընդունելու մասին որոշում չեն ստացել:

«Ե՛վ առաջին ատյանի դատարանում, և՛ Վերաքննիչ դատարանում բազմիցս ասել ենք, որ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում, սակայն դատարաններն ապօրինի որոշումներ են կայացրել»,- ասաց Մկրտչյանը:

Նրա խոսքով` Մանվել Գրիգորյանը տառապում է քաղցկեղով, շաքարային դիաբետով, ինչպես նաև հարակից այլ հիվանդություններով:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Օրվա մամուլի ընտրանի. հոկտեմբերի 19
19:00 19 Հոկ 2018
Դիտումներ 35
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 19-ն է
08:00 19 Հոկ 2018
Դիտումներ 120
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ