Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

15:18 10 Օգս 2018
Դիտումներ 22
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Կատարվում է քննություն

Օգոստոսի 9-ին, ժամը 06.20-ին, Երեւանի Հասրաթյան-Սիլիկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» ե «ՎԱԶ-21053» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 9-ին, ժամը 00.30-ին, Երեւանի Թամանցիների փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներն ու «Մերսեդես»-ի 40-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 9-ին, ժամը 21.00-ին, Երեւանի Ազատամարտիկների եւ Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» եւ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ։ «ՎԱԶ-2121»-ի 29-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 9-ին, ժամը 00.30-ին, «Սիտրոեն» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Գրիբոյեդով փողոցում բախվել է ցանկապատին. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 9-ին, ժամը 19.00-ին, Երեւանի Մամիկոնյանց-Գիրբոյեդով փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» եւ «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուզուկի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 8-ին, ժամը 15.20-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Աճառյան փողոցում բախվել է «Մերսեդես Բենց» բեռնատար ավտոմեքենային. «Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 9-ին, ժամը 11.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ֆանարջյանի անվան ազգային ուռուցքաբանական ինստիտուտի կայանատեղիում վրաերթի է ենթարկել 48-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 9-ին, ժամը 16.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Թալին-Արմավիր ճանապարհի 17-րդ կմ-ին կողաշրջվել է. 35-ամյա վարորդը եւ 25-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 9-ին, ժամը 14.10-ի սահմաններում, «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ քաղաքի Կնունյանց փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի։ 34-ամյա վարորդը տղայի եւ իր մեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 9-ին, ժամը 12.15-ին, 49-ամյա մի կին հաղորդում է տվել, որ ժամը 11.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում անհայտ անձն անհայտ ավտոմեքենայով հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 70-ամյա կնոջ, որից հետո վարորդն առաջարկել է իր օգնությունը, սակայն կինը հրաժարվել է: 
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված վրաերթը կատարել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի 61-ամյա վարորդը:
Կատարվում է քննություն։

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր օգոստոսի 21-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 104
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր օգոստոսի 20-ն է
09:00 20 Օգս 2018
Դիտումներ 35
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ