Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

Ամուլսարում իրավիճակը ենթադրում է ոստիկանության աչալուրջ վերահսկողություն

14:00 10 Օգս 2018
Դիտումներ 38
Ամուլսարում իրավիճակը ենթադրում է ոստիկանության աչալուրջ վերահսկողություն

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին՝ դիմում Ջերմուկում ոստիկանական կազմի շահերի բախման կապակցությամբ:

Նամակում ասված է.

«Պարոն Օսիպյան,

արդեն 50 օրից ավելի է՝ Վայոց Ձորի բնակիչները, Հայաստանի այլ վայրերից մտահոգ մարդկանց հետ միասին, իրենց սահմանադրական իրավունքներն են պաշտպանում, ինչպես նաև սահմանադրական պարտավորությունն են կատարում՝ հոգ տանելով բնական միջավայրի պահպանության համար Ամուլսարում։

Վերջին օրերին արդյունահանմամբ շահագրգռված ընկերության՝ Լիդիան Արմենիայի հրահրմամբ լարվածություն է առաջացել, քանի որ ընկերությունից աշխատավարձ ակնկալող տեղացիներին Լիդիանը դուրս է հանել Ամուլսարի պաշտպանների դեմ։

Այս իրավիճակը ենթադրում է ոստիկանության աչալուրջ վերահսկողություն և քաղաքացիների իրավունքների համապատասխան պաշտպանություն։ Մենք կասկածներ ունենք, որ Ջերմուկի ոստիկանության պետը՝ Աշոտ Խաչատրյանը կարող է անաչառ որոշումներ կայացնել նման իրավիճակում, քանի որ նրա ընտանեկան և բարեկամական հարաբերություններում կան Լիդիան Արմենիա ընկերության հետ ուղղակիորեն առնչվող անձինք։

Ջերմուկի ոստիկանապետ Աշոտ Խաչատրյանի կինը՝ Նաիրա Հովսեփյանն աշխատում է Լիդիան Արմենիայում։ Աշոտ Խաչատրյանի ընտանիքի հետ նաև քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է Լիդիան Արմենիայում աշխատող միջին ղեկավար անձնակազմի անդամներից մեկը՝ Արթուր Մակարյանը։ Կան նաև լուրեր, որ Աշոտ Խաչատրյանը Լիդիան Արմենիային վարձակալությամբ գույք է տրամադրում։

Այս դիմումով խնդրում ենք հրատապ անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել ոստիկանական կազմում առկա հնարավոր շահերի բախումը կանխելու, շահագրգիռ կողմ հանդիսացող՝ Լիդիան Արմենիայի հետ ընտանեկան, աշխատանքային, ֆինանսական, ծառայությունների մատուցման կամ որևէ նման հարաբերություն ունեցող ոստիկանության անձնակազմին ձերծ պահելու Ամուլսարում որոշումների կայացումից և այդ գործընթացում առնվազն ժամանակավորապես ներգրավելու շահերի բախում չենթադրող անձնակազմի»:

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր օգոստոսի 21-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 107
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր օգոստոսի 20-ն է
09:00 20 Օգս 2018
Դիտումներ 35
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ