Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյան. Միˊ սպասեք, օր առաջ եկեք ու տեր եղեք ձեր հայրենիքին

13:40 10 Օգս 2018
Դիտումներ 215
Նիկոլ Փաշինյան. Միˊ սպասեք, օր առաջ եկեք ու տեր եղեք ձեր հայրենիքին

Շարունակվում է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը  Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Վարչապետը բնակչության հետ հանդիպման ժամանակ արտերկրում բնակվող գործարարներին կոչ արեց գալ ու ներդրումներ անել Տավուշում: «Ժողովուրդ ջան, մի սպասեք, օր առաջ եկեք ու տեր եղեք ձեր հայրենիքին»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ այսօր բարեգործության համար են գումարներ մտնում Հայաստան, բայց բարեգործության տրամաբանությունը պետք է փոխել: «Հարյուր դոլար ուղարկեցին, մարդը ծախսեց, պրծավ, հետո ի՞նչ է անում: Մարդը եթե քաղցած է, նրան ոչ թե պետք է ձուկ տալ, այլ ձուկ բռնել սովորեցնել: Մարդիկ միլիոնավոր դոլարներ են ուղարկում Հայաստան՝ բարեկամներին օգնության: Էն ժամանակ վախենում էին, որ այստեղ մի բիզնես կամ գործ դնեն, գալու են փայ են մտնելու, գործ են սարքելու, խլելու են: Ես ասում եմ՝ էդ Հայաստանը էլ չկա: Ես երաշխավորում եմ՝  որևէ մեկը չի կարող որևէ ներդրողի ներդրման համար վտանգ ստեղծել: Այսօր Հայաստանից անսահմանափակ միս, գյուղմթերք կարելի է արտահանել: Որևէ ներկրման համար սահմանափակում չկա: Մենք երաշխավորում ենք ներդրումների անվտանգությունը, ոչ մեկ չի կարող փայ մտնել որևէ մեկի բիզնեսին, մենք երաշխավորում ենք, որ գործարարն աշխատի օրինական, որևէ մեկը նրան ոչինչ չի կարող անել»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ հաջողության օրինակները կան, եթե կոռումպացված պայմաններում մարդիկ հաջողության են հասել, հիմա առավել ևս կհասնեն:

«Բայց ես ձեզ խնդրում եմ՝ հաղթահարեք հոռետեսության տրամաբանությունը, չհավատաք ոչ ոքի, ով կասի, որ չի ստացվելու, երկիրը երկրի չի դառնալու, սաղ սուտ ա: Իրականությունն այն է, որ դուք հաղթել եք, հաղթելու եք, դուք ձեր հայրենիքում պետք է ապրեք որպես հպարտ, արժանապատիվ ու երջանիկ քաղաքացի»,- հավելեց նա:

 

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Օրվա մամուլի ընտրանի. հոկտեմբերի 19
19:00 19 Հոկ 2018
Դիտումներ 35
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 19-ն է
08:00 19 Հոկ 2018
Դիտումներ 120
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ