Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյան. Մենք լուծեցինք մի հարց, որը 23-24 տարի համարվել է անլուծելի

13:18 10 Օգս 2018
Դիտումներ 95
Նիկոլ Փաշինյան. Մենք լուծեցինք մի հարց, որը 23-24 տարի համարվել է անլուծելի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի մարզ աշխատանքային այցի հանդիպումներից առաջինը Բերդում էր։ «Ինչի՞ համար եմ եկել, ի՞նչ ունեմ ձեզ ասելու: Ձեզ ունեմ ասելու մի շատ կարևոր բան, թե ինչու եմ համոզված, որ մեր երկրի բոլոր խնդիրները լուծվելու են: Ինչու եմ համոզված, որ մեր երկիրը լինելու է երջանիկ, ազատ ու հզոր, որովհետև մենք գտել ենք բոլոր հարցերի լուծման բանալին»,- տավուշցիներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք լուծեցինք մի հարց, որը 23-24 տարի համարվել է անլուծելի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վերջինիս դիտարկմամբ` փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հասկացավ, որ դա պետք է անի յուրաքանչյուրը, այլ ոչ թե ինչ-որ առաջնորդ: Ամեն մեկը պետք է լինի առաջնորդ:

Այսօր վարչապետը կլինի նաև Նոյեմբերյանում, իսկ վաղն արդեն կհանդիպի Իջևանի և Դիլիջանի բնակիչների հետ:

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր օգոստոսի 21-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 107
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր օգոստոսի 20-ն է
09:00 20 Օգս 2018
Դիտումներ 35
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ