Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Մեկնարկել է հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող տեղեկատվության հրապարակայնացման գործընթացը

12:15 10 Օգս 2018
Դիտումներ 18
Մեկնարկել  է հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող տեղեկատվության հրապարակայնացման գործընթացը

Հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող տեղեկատվությունը հրապարակային դարձնելու, թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ապահովելու, վերահսկողության մեխանիզմներ ստեղծելու նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն իր պաշտոնական կայքէջում տեղադրում է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ստանդարտով սահմանված ընդերքօգտագործման ոլորտում հրապարակման ենթակա տեղեկատվությունը: Այս մասին հայտնում են էներգետիկայի նախարարությունից:

Կայքէջում արդեն իսկ հրապարակվել է մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության մասով գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը:

Հրապարակվել են նաև ընդերքօգտագործողի, պետական եկամուտների կոմիտեի, բնապահպանության նախարարության կողմից ներկայացվող, համայնքի ղեկավարի կողմից տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը տրամադրվող հրապարակային հաշվետվությունների ձևերը, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրերը. նախկինում կնքված պայմանագրերից 28-ն արդեն իսկ հասանելի են:

ԱՃԹՆ-ի ստանդարտի իրականացման շրջանակում ՀՀ-ն պարտավորվում է ներդնել թափանցիկության բարելավման հաշվետվողականության մեխանիզմներ, որի արդյունքում 2019 թվականին, անցնելով միջազգային վավերացման գործընթաց, կկարողանա ճանաչվել ԱՃԹՆ-ի չափորոշիչներին համապատասխանող երկիր:

Հիշեցնենք, որ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող միջազգային կազմակերպություն է, որին 2017 թվականի դրությամբ անդամակցում է 51 երկիր: 2015 թվականից ՀՀ-ն նախաձեռնել է ԱՃԹՆ-ին անդամակցելու գործընթաց: 2016 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ՝ ՀՀ կառավարությունը պաշտոնապես ներկայացրել է թեկնածության հայտ, և 2017 թվականի մարտի 9-ի դրությամբ ԱՃԹՆ-ի թեկնածու երկիր է:

 

ՀՀ  էներգետիկայի նախարարություն


ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր օգոստոսի 21-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 104
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր օգոստոսի 20-ն է
09:00 20 Օգս 2018
Դիտումներ 35
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ