Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

ՀՔԱՎ. Մարդու իրավունքների վիճակը զինված ուժերում

12:06 10 Օգս 2018
Դիտումներ 100
ՀՔԱՎ. Մարդու իրավունքների վիճակը զինված ուժերում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է հերթական զեկույցը զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի մասին:  Զեկույցում բացահայտված և ուսումնասիրված հարցերը վերաբերվում են զինվորական կարգապահությանը, զինծառայողներին տրվող տույժերին ու խրախուսանքներին, ոչ կանոնադրային հարաբերություններին, արդյունավետ իրավական պաշտպանության հնարավորություններին և բողոքարկման մեխանիզմներին և դրանց արդյունավետությանը, որակյալ բժշկական օգնության ու սպասարկման վիճակին, զինծառայության պայմաններին և այլն։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2013 թ․-ին էր իրականացրել ուսումնասիրություն և սոցիոլոգիական հարցում զորացրված զինծառայողների հետ և հրապարակել արդյունքները: Ուսումնասիրությունն իրականացվել էր զինված ուժերից արդեն զորացրված զինծառայողների կողմից ներկայացված տեղեկությունների հիման վրա, ովքեր, չգտնվելով որևէ ենթակայական հարաբերություններում սպայակազմի հետ, ազատ ու անկաշկանդ կարող են ներկայացնել հիմնախնդիրների վերաբերյալ իրենց կարծիքները` ունենալով զինվորական ծառայության վերաբերյալ թարմ տպավորություններ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նմանատիպ հետազոտություն իրականացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը և այն, որ 2017 թ․-ին տեղի ունեցան զորակոչի և զինծառայության գործընթացների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, շարունակելով իր առաքելությունը զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի բարելավման ուղղությամբ, իրականացրեց երկրորդ ուսումնասիրությունը և սոցիոլոգիական հարցումները նախկին զինծառայողների շրջանում: Նման զուգահեռ ուսումնասիրության իրականացումը նպատակ ուներ նաև համեմատել պաշտպանության նախարարության իրականացրած ուսումնասիրության տվյալները մեր ուսումնասիրության տվյալների հետ, իրականացնել երկու ուսումնասիրություններով բացահայտված խնդիրները և առավել օբյեկտիվ պատկեր ունենալ գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ:

Կազմակերպության ուսումնասիրությունն իրականացվել է 2017 թ․-ի դեկտեմբերին, որից հետո իրականացվել են օրենսդրական փոփոխությունները, մասնավորապես՝ վերանայվել և միավորվել են մի քանի օրենքներ և այլ իրավական ակտեր:

 Ի դեպ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարություն՝ «Դիտակետ» ծրագրի շրջանակներում զորացրված զինծառայողների հետ իրականացվող հարցման հարցաթերթիկի օրինակն ստանալու հարցով, սակայն պաշտպանության նախարարությունը հրաժարվեց տրամադրել այն՝ հիմնավորելով, որ այն պայմանավորված է ներքին և արտաքին անվտանգությունով, ինչպես նաև սոցիոլոգիական հետազոտությունների, հարցվողների շահերի պաշտպանության հանդեպ առաջ քաշվող միջազգային չափանիշների պահանջներով:

2017 թ․-ի սեպտեմբերին մեկնարկել է ՀՀ Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Դիտակետ» ծրագիրը, որի շրջանակում ՀՀ Պաշտպանության նախարարությունն իրականացնում է սոցիոլոգիական ելքային հարցումներ ժամկետային զինծառայություն անցած և զորացրված երիտասարդների հետ՝ զինված ուժերում առկա հիմնախնդիրները վերհանելու և դրանց լուծումներ տալու։

 

Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Կառավարության նիստը՝ ուղիղ
11:03 ԱՅՍՕՐ
Դիտումներ 39
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 13
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 345
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 13-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 145
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 12
19:15 12 Դեկ 2018
Դիտումներ 60
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ