Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Մանե Թանդիլյան. Վարկերի և ավանդների մասին տեղեկատվությունը նպատակ ունի նպաստները դարձնել հասցեական

11:25 10 Օգս 2018
Դիտումներ 51
Մանե Թանդիլյան. Վարկերի և ավանդների մասին տեղեկատվությունը նպատակ ունի նպաստները դարձնել հասցեական

«Նպաստների համակարգը, դրա նպատակն ու հասցեականությունը վերանայելն ու ճշգրտելն այլընտանք չունի»,- հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

Նա նշել է, որ այս օրերին չարաշահումների բացահայտման ուղղությամբ ջանք չեն խնայում, որը տալիս է իր արդյունքները։

«Մեր համաքաղաքացիների դերակատարումը այս բացահայտումների մասով անգնահատելի է։

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է շարունակական ուշադրության կենտրոնում պահել հասցեականության բարձրացումը։ Միայն այն ցուցանիշը, որ համակարգում ընդգրկվածներից մոտ 12-15% չպետք է ներառված լինեին ապացուցում է, որ հասցեականության մեխանիզմները իրենց հերթին բավարար չեն։ Մինչև համակարգի արմատական բարեփոխումն անհրաժեշտ են մեխանիզմներ, որոնք կնպաստեն հասցեականության բարձրացմանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը:

Թանդիլյանը մանրամասնում է, որ այդ նպատակին է ուղղված վարկային պատմության և ավանդների մասին պահանջվող նոր փաստաթուղթը , որը հնարավորություն կտա նպաստը ուղղել դրա կարիքը ունեցող իրական խոցելի խմբերին։

Նախարարը հիշեցնում է, որ օգոստոսի 7-ից նպաստների համար դիմող կամ փաստագրվող ընտանիքը պետք է ներկայացնի երկու նոր տեղեկանք ՝

ԱՔՌԱ վարկային բյուրոյից ստացված տեղեկանք ընտանիքի չափահաս անդամների՝ տվյալ պահին առկա վարկային պարտավորությունների և ժամկետանց վարկերի մասին։

Հայտարարություն՝ ընտանիքի չափահաս անդամների բանկային ավանդների և դրանցից ստացված եկամուտների մասին (բանկային ավանդ ունենալու դեպքում ներկայացվում է նաև բանկի կողմից տրված տեղեկանք՝ ավանդի չափի և հաշվեգրված տոկոսների մասին)։

Նախարարը նաև տեղեկացնում է, որ բանկերը տեղեկանքը պատրաստ են տրամադրել անվճար, 10-15 րոպեում, օրենքի համաձայն՝ քաղաքացիներն իրավունք ունեն նաև տարին մեկ անգամ ԱՔՌԱ վարկային բյուրոյից անվճար ստանալ իրենց վերաբերյալ ամբողջական վարկային զեկույց։

«Կարևորելով նպաստների հասցեականության գործում նոր կարգի կիրարկման դերը` միաժամանակ նախարարությունը մշակում է քայլեր նոր կարգի կիառումը դյուրացնելու և ավտոմատացնելու ուղղությամբ` նպատակ ունենալով մոտ ապագայում քաղաքացիների համաձայնությամբ ստանալ այդ տեղեկատվությունը առանց քաղաքացիներից լրացուցիչ փաստաթուղթ պահանջելու։

Բոլոր հարցերով կարող եք զանգահարել 114 թեժ գիծ կամ նախարարության սոցիալական աջակցության վարչություն 010 56 42 10 հեռախոսահամարով»,- նշում է նախարարը:

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր օգոստոսի 21-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 107
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր օգոստոսի 20-ն է
09:00 20 Օգս 2018
Դիտումներ 35
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ