Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

Արարատ Միրզոյանը դիմել է ՀԲ–ին Հայաստանից թալանված ունեցվածքի վերադարձի հարցով

10:30 10 Օգս 2018
Դիտումներ 34
Արարատ Միրզոյանը դիմել է ՀԲ–ին Հայաստանից թալանված ունեցվածքի վերադարձի հարցով

Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը դիմել է Համաշխարհային բանկի ղեկավարությանը Հայաստանից թալանված ունեցվածքի վերադարձի հարցով:

«Գաղտնիք չի, որ կոռումպացված հասարակություններում կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և այլ ապօրինի ճանապարհներով կուտակված միջոցները հաճախ դուրս են բերվում տվյալ երկրից և տեղափոխվում այլ երկրներ՝ համեմատաբար հանգիստ և ապահով հանգրվան գտնելու»,–  Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

«Այս արատավոր պրակտիկային վերջ դնելու և թալանված հանրային ունեցվածքը վերականգնելու նպատակով Համաշխարհային Բանկի և UNODC-ի նախաձեռնությամբ հիմնված մի գործիք կա՝ Stolen Asset Recovery Initiative-ը։

Մեր երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով այսօր Stolen Asset Recovery Initiative-ից խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ եմ գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը»,– գրել է Միրզոյանը։

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր օգոստոսի 21-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 104
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր օգոստոսի 20-ն է
09:00 20 Օգս 2018
Դիտումներ 35
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ