Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործը վերաբացելուց հետո քննիչների շրջանում հարցում է անցկացվել

10:20 10 Օգս 2018
Դիտումներ 51
«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործը վերաբացելուց հետո քննիչների շրջանում հարցում է անցկացվել

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՔԾ-ում մարտի 1-ի գործը վերաբացելուց և նոր թափով քննություն սկսելուց առաջ քննիչների շրջանում ներքին հարցում է անցկացվել: Մասնավորապես, քննիչներին են ներկայացվել մարտի 1-ի գործերի նյութերը ծանոթանալու համար, որից հետո հետաքրքրվել են՝ արդյոք նրանք ունե՞ն ներքին համոզմունք, որ 2008թ. կատարվել է հանցագործություն, արդյոք վերագրված հանցագործությունը, քրեական հոդվածները հիմնավո՞ր են և արդյոք քննիչները կկարողանա՞ն մինչև վերջ առաջ տանել այդ գործը:

Ու հարցման ենթարկված քննիչները միաձայն դրական պատասխան են տվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, պատասխանելով այդ մասին հարցին, ասել է. «Քննիչը ինքնուրույն դատավարական սուբյեկտ է, քննիչն ինքն է որոշում  քննության ընթացքը և ինքն է պատասխանատու այդ քննության ևˊ արդյունավետության, ևˊ օրինականության համար: Քննիչը, եթե համոզված չլինի իր գործողությունների օրինականության մեջ, ճշմարտացիության մեջ, նա երբեք որևէ գործողություն չի անի»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում 

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր օգոստոսի 21-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 104
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր օգոստոսի 20-ն է
09:00 20 Օգս 2018
Դիտումներ 35
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ