Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Ժողովուրդ». «Քաղաքացիական պայմանագրի» կառույցները մրցավազքի մեջ են

09:50 10 Օգս 2018
Դիտումներ 85
«Ժողովուրդ». «Քաղաքացիական պայմանագրի» կառույցները մրցավազքի մեջ են

«Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100-րդ օրվա կապակցությամբ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված է հանրահավաք: Սա Նիկոլ Փաշինյանի և իր թիմի՝ նման ֆորմատով առաջին հանդիպումն է լինելու քաղաքացիների հետ: Եվ այդպես առաջին հերթին նրանք ցանկանում են ստուգել հասարակության տրամադրությունները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Փաշինյանն իր թիմի առջև խնդիր է դրել, որ հանրահավաքը պետք է լինի խիստ մարդաշատ:

Մտավախություն կա, որ արձակուրդային սեզոնով պայմանավորված` հնարավոր է՝ հրապարակը ուզածի պես մարդաշատ չլինի: Բացի այդ, իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարի, մարտի 1-ի գործի շրջանակներում շատերի «ոտքն են տրորել», ու հիմա այդ անձինք առնվազն կփորձեն իրենց շրջապատի մարդկանց ետ պահել հանրահավաքի մասնակցելու, Փաշինյանին աջակցելու մտքից:

Դրա համար էլ ՔՊ-ում բոլոր կառույցները սկսել են ակտիվ զբաղվել նախապատրաստական աշխատանքներով, ուզում են մեծ շուքով մարդաշատություն ապահովեն` ըստ բնակավայրերի, երթով գալով հրապարակ: ՔՊ կառույցները հիմա մրցավազքի մեջ են: «Ժողովուրդ»-ին նաև հայտնի դարձավ, որ Փաշինյանը սափրված չի ներկայանա նաև այդ օրը»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում 

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

ԱԺ-են անցել երեք քաղաքական ուժ
10:02 ԱՅՍՕՐ
Դիտումներ 29
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 10
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 205
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 10-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 106
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Քվեարկությունն ավարտվեց
20:00 09 Դեկ 2018
Դիտումներ 33
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 9
09:30 09 Դեկ 2018
Դիտումներ 236
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ