Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Ժողովուրդ». Յուրի Խաչատուրովն ասել է, որ չի ընդունում մեղադրանքները

09:20 10 Օգս 2018
Դիտումներ 45
«Ժողովուրդ». Յուրի Խաչատուրովն ասել է, որ չի ընդունում մեղադրանքները

Ինչպես հայտնի է, 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար:

Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ ահա Յուրի Խաչատուրովը ազատ է արձակվել գրավի դիմաց և մեկնել է Մոսկվա ՀԱՊԿ քարտուղարի պարտականությունները կատարելու:

«Ժողովուրդ» օրաթերթին Յուրի Խարատուրովի հարցաքննությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, երբ ՀՔԾ քննիչները Յուրի Խաչատուրովին հարցեր են ուղղել, վերջինս հրաժարվել է ցուցմունք տալուց: Երբ ՀՔԾ քննիչները, ներկայացնելով նրան ողջ ապացույցները, հայտնել են, որ մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար, արդյոք նա ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, Յուրի Խաչատուրովը կրկին բանավոր ՀՔԾ քննիչներին ասել է, որ չի ընդունում մեղադրանքները:

Հետո արդեն որպես մեղադրյալ օգտվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանված իրավունքից` լռել է»:   

Ամբողջական՝ թերթի օրվա համարում 

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր օգոստոսի 21-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 107
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր օգոստոսի 20-ն է
09:00 20 Օգս 2018
Դիտումներ 35
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ