Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Վալերի Օսիպյանը սպայական կոչումներ ու պարգևներ է շնորհել

10:15 10 Օգս 2018
Դիտումներ 66
Վալերի Օսիպյանը սպայական կոչումներ ու պարգևներ է շնորհել

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հերթական անգամ սպայական ուսադիրներ և պարգևներ շնորհեց համակարգի տարբեր ստորաբաժանումների ծառայողների:

Անձամբ ոստիկանության պետից լեյտենանտի ուսադիրներ ստացան չորս ծառայող, որոնք արդեն որպես սպա կծառայեն ոստիկանության միջին խմբի պաշտոններում: Նախկինում կատարված առանձնապես ծանր հանցագործության բացահայտելու համար քրեական հետախուզության գլխավոր վարչության երկու ծառայող էլ արժանացան «Oրենքի պատվար» մեդալի:

Շնորհավորելով պարգևատրվածներին` ոստիկանության պետն ընդգծեց՝ հրամայական է օր օրի ավելի իրավագիտակից դարձող հասարակության հետ համահունչ քայլել՝ կատարելագործելով մասնագիտական գիտելիքները, բարձրացնելով կրթական մակարդակը, և, իհարկե, ծառայությանը վերաբերվելով ավելի սրտացավ: «Այսուհետ բարեխիղճ ծառայող ցանկացած ոստիկան գնահատվելու է ըստ արժանվույն». հավաստիացրեց ոստիկանության պետը:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր հոկտեմբերի 19-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 120
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ