Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«Ժողովուրդ». Մարտի 1-ի դեպքերի հետ որևէ կապ ունեցող նախկին պաշտոնյաները հայտնվել են «սև ցուցակներում»

08:40 10 Օգս 2018
Դիտումներ 56
«Ժողովուրդ». Մարտի 1-ի դեպքերի հետ որևէ կապ ունեցող նախկին պաշտոնյաները հայտնվել են «սև ցուցակներում»

Նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնք այս կամ այն կերպ առնչվել են 2008թ. մարտի 1-ի ոճրագործությանը, կասկածվում են այդ հանցագործությանը մասնակցություն ունենալու մեջ, հայտնվել են ծանր դրության մեջ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այս օրերին ներքին կարգով արգելանք է դրվել մարտի 1-ին հնարավոր առնչություն ունեցող նախկին պաշտոնյաների բանկային հաշիվների վրա, ընդ որում, խոսքը նաև օտարերկրյա պետություններում գործող բանկերում նրանց ունեցած հաշիվների մասին է:

Ըստ մեր աղբյուրների` նման իրավիճակում հայտնվածներից մեկն էլ 2008 թվականին Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած, գեներալ֊գնդապետ Միքայել Հարությունյանն է, որին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել սահմանադրական կարգը տապալելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի համաձայն և հայտարարել հետախուզում։

Պատահական չէ, որ երեկ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի նույնականացման և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ է գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը:

Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, բացի բանկային հաշիվներն արգելափակելուց  ՀՀ-ում արևմտյան մի շարք երկրների դեսպանատներ նախկին այդ պաշտոնյաների անուններն ընդգրկել են «սև ցուցակներում»: Նպատակը մեկն է՝ մերժել նրանց իրենց երկրներ մուտքի վիզա տալը` այդկերպ խափանելով հայկական արդարադատությունից խուսափելու հնարավոր պլանները: Այնպես որ, այս գործը դեռ շատ ջուր է քաշելու»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում 

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր օգոստոսի 21-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 104
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր օգոստոսի 20-ն է
09:00 20 Օգս 2018
Դիտումներ 35
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ