Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

AP. Թայլանդում նախկին վանականը դատապարտվել է 114 տարվա ազատազրկման

09:35 10 Օգս 2018
Դիտումներ 67
AP. Թայլանդում նախկին վանականը դատապարտվել է 114 տարվա ազատազրկման

Թայլանդում նախկին բուդդայական վանականն իր հետևորդների միջոցների յուրացման համար դատապարտվել է 114 տարվա ազատազրկման, փոխանցում է Associated Press-ը։

Վիրապոլ Սուկփհոլը հայտնի էր դարձել, 2013 համացանցում տեսագրություն էր հայտնվել, որում նա վանականի հագուսոտվ և Louis Vuitton ակնոցներով նստում էիր անձնական ինքնաթիռը: Բացի այդ, նա կասկածվում էր մի քանի կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու համաև, որոնցից մեկն անգամ հղիացերլ էր նրանից, ինչը վանականների վաչքի կանոնագրքի լուրջ խախտում է:

Իր անձի շուրջ սկանդալի պատճառով Վիրապոլը փախչել էր ԱՄՆ, սակայն 2016 թվականին ձերբակալվել էր և անցած տարի արտահանձնվել Թայլանդին:

Նա մեղավոր էր ճանաչվել խարդախության, փողերի լվացման և համակարգչային հանցագործությունների մասին օրենքի խախտման համար: Նա խածսում էր փողերը, որոնք պարզապես խնդրում էր իր հետևորդներիղ բուդդայական սուբկուլտւորայի և վանքերի բարեկարգման համար, սակայն վատնում էր շքեղ իրերի և ավտոմեքենաների վրա:

Դատարանը նաև որոշում է կայացրել, որ Վիրապոլը պետք է 864 հազար ԱՄՆ դոլար փոխհատուցի այն քաղաքացիներին, որոնք հայցեր են ներկայացրել՝ հայտարարելով, որ վանականը խաբել է իրենց: Սակայն հոկտեմբերին Վիրապոլին ևս մեկ դատավարություն է սպասվում. նա մեղադրվում է երեխաների առևանգման և մանկապղծության համար: Որոշակի պահի Վիրապոլի կարողությունը հասնում էր 30. 1 միլիոն դոլարի: 2009-ից 2011 թվականներին նա 2,9 միլիոն արժողությամբ 22 Mercedes Benz մակնիշի ավտոմեքենա էր գնել:

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր օգոստոսի 21-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 104
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր օգոստոսի 20-ն է
09:00 20 Օգս 2018
Դիտումներ 35
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ