Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

РБК. Ստամբուլի օդանավակայանում բախվել են երկու ուղևորատար ինքնաթիռներ

08:05 10 Օգս 2018
Դիտումներ 152
РБК. Ստամբուլի օդանավակայանում բախվել են երկու ուղևորատար ինքնաթիռներ

Ստամբուլում Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում բախվել են երկու ուղևորատար ինքնաթիռներ` Royal Air Maroc-ին պատկանող Boeing 787-ը և Turkish Airlines-ի Boeing 777-ը: Այս մասին հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին:

Բախումը տեղի է ունեցել օդանավերի կայանատեղիում, երբ Royal Air Maroc-ի օդանավը շարժման ժամանակ թևով դիպել է թուրքական Boeing-ի ֆյուզելյաժի հետևի մասին:

Վերջինս կանգնած էր իր դարպասի մոտ և պատրաստվում էր Աթենք մեկնող ուղևորներին ինքնաթիռ տեղափոխել: Royal Air Maroc-ի օդանավը պատրաստվում էր Նյու Յորք թռչել: Hurriyet-ի հաղորդմամաբ, Royal Air Maroc-ի ինքնթաթիռը պետք է Կասաբլանկա ուղևորվեր:

Երկու ինքնաթիռները վնասված են, հիմա դրանք ուսումնասիրվում են մասնագետների կողմից: Միջադեպի հետաքննությունը սկսվել է: Վթարի հետևանքով տուժածների մասին չի հաղորդվում: Թուրքական ավիաընկերության ուղևորները Հունաստան կուղարկվեն մեկ այլ ինքնաթիռով:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Կառավարության նիստը՝ ուղիղ
11:03 ԱՅՍՕՐ
Դիտումներ 39
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 13
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 345
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 13-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 145
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 12
19:15 12 Դեկ 2018
Դիտումներ 60
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ