Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Կայացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

08:45 10 Օգս 2018
Դիտումներ 55
Կայացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։ 

Նիստի ընթացքում հոգաբարձուների խորհուրդը հաստատել է 2015 և 2016 թվականներին հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին նույնպես հիմնադրամի կողմից հատուցումներ տրամադրելու վերաբերյալ որոշումը։

Հատուցման գումարների չափը սահմանվելու է օրենքով՝ կախված դեպքից և զինվորական կոչումից։ Ընդունված որոշման համաձայն՝ շահառու զինծառայողները կամ նրանց ընտանիքների անդամները հիմնադրամի կողմից 20 տարի շարունակ կստանան միանվագ ամսական վճարումներ հիմնադրամի օրենքով կանոնակարգված հատուցման գումարների և տվյալ դեպքի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պետական կենսաթոշակային ապահովության վճարի տարբերության չափով։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է հանրային աջակցությունը հայրենիքի պաշտպանության, մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին ֆինանսական հատուցում տրամադրելու հարցում, համոզմունք հայտնելով, որ գործընթացը շարունակական է լինելու, և, կախված զինծառայողների ապահովագրության հիմնադրամի բյուջեի հնարավորություններից, աստիճանաբար, քննարկվելու են նաև 2015 թվականից առաջ տեղի ունեցած դեպքերի հատուցման տարբերակները։

Նիստի ընթացքում քննարկվել է նաև շահառու զինհաշմանդամ զինծառայողների հաշմանդամության կարգի փոփոխության հետ կապված հատուցման գումարների վերահաշվարկման կամ կասեցման ընթացակարգը։

ՀՀ պաշտպանության նախարարություն

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2273
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2204
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2167
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4316
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2063
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2174
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2349
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2364
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2125
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 485
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ