Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՏՆՏԵՍԱԿԱՆ

FT. Սաուդյան Արաբիան վաճառում է կանադական ակտիվները

09:35 09 Օգս 2018
Դիտումներ 94
FT. Սաուդյան Արաբիան վաճառում է կանադական ակտիվները

Սաուդյան Արաբիան վաճառում է կանադական ակտիվները երկու երկրների միջև դիվանագիտական ճգնաժամի ֆոնին, հաղորդում է The Financial Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Պարբերականի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի Կենտրոնական բանկը և պետական կենսաթոշակային հիմնադրամները հանձնարարել են իրենց արտասահմանյան ակտիվների կառավարիչներին վաճառել կանադական բաժնետոմսերը, պարտատոմսերը և կանխիկ գումարները՝ «անկախ դրանց արժեքից»:

Վաճառքը սկսվել է նախորդ օրը: Այսպիսով, Էր Ռիյադն օգտագործում է քաղաքական և ֆինանսական լծակները, որպեսզի զգուշացնի արտաքին տերություններին, թե ինչն է նա համարում միջամտություն իր ներքին գործերին, գրում է թերթը:

Հիշեցնենք, որ Կանադայի ԱԳ նախարար Քրիթիա Ֆրիլանդը հինգշաբթի հայտարարել էր, որ «չափազանց անհանգստացած» է Սաուդյան Արաբիայում իրավապաշտպան Սամար Բադաուիի՝ բլոգեր Ռաիֆ Բադաուիի քրոջ կալանավորմամբ, և կոչ էր արել երկուսին էլ ազատել: «Սաուդյան Արաբիայի լիբերալ համացանց» կայքի հիմնադիր Ռաիֆ Բադաուին կալանավորվել էր 2012 թվականին թագավորության հոգևորականությանը և կրոնական ոստիկանությանը քննադատելու համար: Նրան մեղադրում են նաև իսլամը վիրավորելու, կիբեռհանցագործությունների և հորը չենթարկվելու համար, ինչը Սաուդյան Արաբիայում համարվում է հանցագործություն: Բադաուին կրում է 10-ամյա բանտարկության պատիժ:

Կանադացի դիվանագետների հայտարարություններից հետո Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն Օտավայում իր դեսպանին հետ էր կանչել, ինչպես նաև Էր Ռիյադում Կանադայի դեսպանին անցանկալի անձ էր հայտարարել՝ նրան 24 ժամ տալով երկրից հեռանալու համար: Դրանից բացի, Սաուդյան Արաբիան հայտարարել էր Կանադայի հետ բոլոր նոր առևտրային ու ֆինանսական գործարքները սառեցնելու մասին, կասեցրել էր համատեղ կրթական ծրագրերը և սաուդցի ուսանողներին Կանադա ուղարկելը:

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր օգոստոսի 21-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 104
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր օգոստոսի 20-ն է
09:00 20 Օգս 2018
Դիտումներ 35
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ