Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՐԱՑՈՒՅՑ

Այսօր Հաց բերողի ծննդյան օրն է

09:00 09 Օգս 2018
Դիտումներ 800
Այսօր Հաց բերողի ծննդյան օրն է

- Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն այս պահին ծանր է, իսկ հիվանդությունը համատեղելի չէ կալանքի հետ և ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կալանավայրում հիվանդությունը չեն բուժում, այլ կայուն վիճակում են պահում: Գրիգորյանը պետք է ազատ արձակվի,- աղաղակում է գեներալի պաշտպանը:

Ցավն անբացատրելի է, երբ որևէ հիվանդությամբ տառապողի համար փրկություն են աղերսում, անզորության զգացողությունը սարսափելի է, երբ խոսքը մարդկային կյանքին է վերաբերում ու ակամայից աչքիդ առաջ են գալիս ժպտացող, լուսավոր աչուկներով մանուկների նկարները, գրառմամբ՝ փրկենք փոքրիկի կյանքը:

Հետո հիշում ես վիրավոր,մահվան ճիրաններում պայքարող, անդամահատված, խեղված, անօգնական զինվորներին, կալանավայրերում անմարդկային պայմաններում իրենց պատիժը կրողներին, որոնցից շատերի հիվանդությունները ևս անհամատեղելի են կալանքի հետ: 

Փորձում ես հասկանալ գեներալի պաշտպանի պահանջը, ցավում ես, քանի որ դիմացինդ մարդ է՝ մսից ու արյունից, հետո հիշողությանդ ժապավենը ձգվում ու հասնում է 2008 թվական՝ գարնանամուտ, Մարտի 1, երբ սեփական հայրենիքում արնաքամ էր լինում հարազատդ, հարևանդ, անծանոթ մեկը, որին գնդակահարել էին, իսկ Հիպոկրատի երդում տվածներից որոշները զլանում էին վիրահատել, օգնություն ցույց տալ, փրկել վիրավորին: 

Հետո հասնում ես հեռավոր սահման, սրտիդ անկանոն զարկերը ու կոկորդդ խեղդող ցավն ավելի են ահագնանում, սարսռում ես՝ թշնամու բաց երախի դեմ կանգնած պատանին իմ ու քո զինվորն է, որի համար իր փամփլիկ թաթիկներով բաժին էր հավաքել մի անմեղ երեխա՝ իմ ու քո զավակը, հետո թրթռացող սրտի զարկերով ու հպարտությամբ աղոթք-նամակ էր գրել, խնդրել բարձրյալին, որ առողջ տուն վերադարձնի իր պահապան զինվորին՝ առանց բացակաների:

Աղոթք-նամակ, զինվորի բաժին, որբացած զավակ, որդեկորույս ծնող, կրակող զենքեր, մահ, արյուն, չարչարանքի ու տառապանքի երկարուձիգ տարիներ, որ կոտրեցին մի ամբողջ ազգի, իսկ իսկական թշնամին տնից էր՝ ծպտված, գառան դիմակով:

Պերճանք ու թշվառություն, որի բաժանարար գծի մի կողմում մենք ենք՝ արնաքամ, ջլատված, մյուս կողմում ազգիս թշնամին է, ներսի խուժանը՝ իսկական թշնամուց ավելի անողոք ու սառնասիրտ:

Ասում են՝ մեդալը երկու կողմ ունի. պերճանքը մի վայրկյանում թշվառության է վերածվում և հակառակը, իսկ ազգիս արնահոսող, բաց երակից սնվող խուժանը հավանաբար չգիտեր խոսքի իմաստնությունը, խղճի գինը, հոգու պարտքը:

Իսկ հատուցման ժամը չի ուշանում, դատաստանն ունի իր հստակ կանոններն ու օրենքները, իսկ ում և ինչքան բաժին կհանի, ցուց կտա ժամանակը։

Այսօր Հաց բերողի ծննդյան օրն է. Արթուրը նույնպես ապրել էր ուզում.

«Իմ բաժին հացը կանգնեց կոկորդիս, քո բաժին հացը մնաց սեղանին»....

Լուսինե Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Օրվա մամուլի ընտրանի. հոկտեմբերի 19
19:00 19 Հոկ 2018
Դիտումներ 26
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 19-ն է
08:00 19 Հոկ 2018
Դիտումներ 120
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ