Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Օրվա ասուլիսները` ամփոփ

19:30 08 Օգս 2018
Դիտումներ 68
Օրվա ասուլիսները` ամփոփ

Տնտեսական քաղաքականության առումով մենք դեռ ունենք բազմաթիվ բացեր

Տնտեսական քաղաքականության առումով մենք դեռ ունենք բազմաթիվ բացեր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:«Ես, ցավոք, չեմ նկատում, որ որևէ էական տեղաշարժ լինի բյուջետային կամ ծախսային քաղաքականության մասով: Մեր բյուջեն լցված է անիմաստ ավելորդություններով»:

Կոռուպցիայի դեմ պայքարը ինստիտուցիոնալիզացված չէ

 Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ թվում է, թե արդյունավետ է, բայց այն ինստիտուցիոնալիզացված չէ: Lրագրողների հետ հանդիպմանն ասաց Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: «Պետք է ձևավորվի կառույց, և այդ կառույցը պետք է լինի առաջատարը, ոչ թե ուժային համակարգը, հատկապես՝ ԱԱԾ-ը: Նույնիսկ Սահմանադրությամբ նախատեսված է հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ձևավորում՝ որոշակի գրաֆիկով, ժամանակահատվածում»,- նշեց Ա. Մարգարյանը:

Բարձրացել է մսի և կարագի գինը

Բանջարեղենի և մրգերի գները 2017 թվականի համեմատ այս տարի նվազել են, փոխարենը բարձրացել է մսի և կարագի գինը:Lրագրողների հետ զրույցումասաց «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: «2017 թվականի համեմատ այս տարի բանջարեղենի և մրգերի գներն ընդհանուր առմամբ 22 տոկոսով նվազել են: Մսի և կարագի գներն, ընդհակառակն, աճել են: Միսը նախորդ տարվա համեմատ 12.4 տոկոսով թանկացել է, իսկ 2018 թվականի հուլիս ամսվա համեմատ՝ 9.6 տոկոսով:

Սևանի էկոհամակարգին չի կարելի վերաբերել այնպես, ինչպես մենք ենք անում

Սևանի էկոհամակարգին չի կարելի վերաբերել այնպես, ինչպես մենք ենք անում, սա, կարելի է ասել, բարբարոսություն է Սևանի նկատմամբ, և,  կարծում եմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը շատ տեղին է, միայն թե,  մնում է հասկանալ, թե այդ հանձնարարականն ի՞նչ ձևով կիրականացվի։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, քիմիական գիտ. թեկնածու Սեյրան Մինասյանը։ «Հայաստանում տարեկան գոյանում է 7 մլրդ խորանարդ մետր վերականգնվող ջրային պաշար, որը լիուլի բավարար է բոլոր կարիքները բավարարելու և ոռուգումն իրականացնելու համար՝ առանց Սևանը վնասելու։ Պարզապես, փնթի, վատ կառավարման արդյունքում ջրի կորուստները հասնում է 70-80 տոկոսի և այդ պարագայում ջուրը բավարար չէ, որի համար վերցնում են Սևանից։ Միևնույն ժամանակ՝ 1900 մետր բարձրությունից ջուրը բաց են թողնում և նաև հոսանք են ստանում»,- ասաց նա։   

Մենք խոսում ենք լրիվ տարբեր արժեհամակարգերի մասին

Այսօրը և երեկը հնարավոր չէ համեմատել, մենք խոսում ենք լրիվ տարբեր արժեհամակարգերի մասին՝ բոլոր առումներով: «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ այսպես ասաց ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը: «Եկեք պարզապես արձանագրենք, որ մենք ունենք լրիվ տարբեր իրավիճակ, մենք ունենք որոշումներ կայացնելու լրիվ այլ մեխանիզմ՝ ընդհանուր առմամբ, և մեր ոլորտում էլ դա նկատելի է»,- ասաց նա:

Այդ սերնդափոխությունն ինձ խանդավառեց

«Հայաստանի մշակութային քաղաքականության մեջ վերջերս բարելավումներ եմ նկատել»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փարիզաբնակ ռեժիսոր, դերասան Ժիրայր Բաբազյանը։ «Բավականին երկար ժամանակ հին, սովետական մտածելակերպով աշխատաձևեր կային, որոնք ինձ բացարձակ դուր չէին գալիս և խուսափում էի, բայց երբ որ 2016 թվականին պատահաբար հանդիպեցի այն ժամանակ Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին, զրուցեցինք, հասկացա, որ սերունդը փոխվել է։ Այդ սերնդափոխությունն ինձ խանդավառեց, այն դերասան-դերասանուհիների, որոնց հետ ծանոթացրեց նա, հասկացա, որ ուրիշ սերունդ է։ Նախորդ սերունդը մի քիչ ինքնահավան էր»,- պատմեց ռեժիսորը։

Հայաստանը սողանքների տեսանկյունից գտնվում է բարձր ռիսկայնության գոտում

Հայաստանի ամբողջ տարածքը սողանքների տեսանկյունից գտնվում է բարձր ռիսկայնության գոտում: րագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը: Ըստ Մելիքսեթյանի` այդ է պատճառը, որ Հայաստանի տարբեր համայնքներում իրականացվում են լայնամասշտաբ ինժեներաերկրաբանական հետազոտություններ, որից հետո ինժեներական կանխարգելիչ միջոցառումներ:

 

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Օրվա մամուլի ընտրանի. հոկտեմբերի 19
19:00 19 Հոկ 2018
Դիտումներ 33
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 19-ն է
08:00 19 Հոկ 2018
Դիտումներ 120
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ