Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀՈԴՎԱԾՆԵՐ

Ցմահ դատապարտյալը հացադուլ և ջրադուլ է հայտարարել. Պահանջում է հանդիպում Փաշինյանի հետ

11:00 03 Օգս 2018
Դիտումներ 1032
Ցմահ դատապարտյալը հացադուլ և ջրադուլ է հայտարարել. Պահանջում է հանդիպում Փաշինյանի հետ

Օգոստոսի 1-ից ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանն անժամկետ հացադուլ և ջրադուլ է հայտարարել: Դատապարտյալը պահանջում է հանդիպում ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ վարչապետի հետ: Նա նշում է, որ ինքը ասելիք ունի և պետք է մանրամասնի իր պահանջները: ScanNews.am-ի թղթակցին հայտնեցին ցմահ դատապարտյալի հարազատները: Նրանք նկատեցին, որ Վաղարշակը շատ ծանր հոգևիճակում է:

Նշենք, որ Վաղարշակ Ավետիսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 2008թ-ի մարտի  16-ին Գորիսի ավտոճանապարհին տաքսու վարորդի սպանության համար: Դատաքննության ընթացքում Վաղարշակը  այդպես էլ իր մեղքը չի ընդունել: 

Վաղարշակ Ավետիսյանի հարազատները վստահեցնում են ձերբակալվելու պահին նա եղել է 18 տարեկան: Վաղարշակն այս տարիներին մի քանի անգամ հացադուլ է հայտարարել և պատրաստ է դիմել կտրուկ քայլերի, եթե իրենց ներկայացրած պահանջները չբավարարվեն:

«Դատավճռի հետ կապված բողոք մենք չունենք, քանի որ մեր ներկայացրած ապացույցները լրիվ վերացրել են: Մարդը, ով պետք է պաշտպաներ Վաղարշակի շահերն ու նրա օգտին ցուցմունք տար՝ մահացել է»,- նշեցին հարազատները:

Լուսին Ղազարյան

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր օգոստոսի 21-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 104
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր օգոստոսի 20-ն է
09:00 20 Օգս 2018
Դիտումներ 35
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ