Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Ժամանակ». Մոսկվայում Քոչարյանի և Խաչատուրովի ճակատագիրը չի հետաքրքրում... «Դա ձեր ներքին խնդիրն է»

10:42 28 Հլս 2018
Դիտումներ 243
«Ժամանակ». Մոսկվայում Քոչարյանի և Խաչատուրովի ճակատագիրը չի հետաքրքրում... «Դա ձեր ներքին խնդիրն է»

«Որևէ մեկնաբանություն չկա, դա Հայաստանի ներքին խնդիրն է»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց REGNUM գործակալության խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպես Մոսկվան կարձագանքի ՀՀ Երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու հնա­րավորությանը և նրանց առա­ջադրված մեղադրանքին:

Հարցին, թե ՀԱՊԿ-ը որևէ մտահո­գություն չունի՞, Կոլերովն արձագանքեց․ «Առավել ևս ՀԱՊԿ-ը, ինչո՞ւ պետք է մտահոգություն ունենա, մի հատ էլ ասեք՝ ՄԱԿ-ը: ՀԱՊԿ-ում ձեզ կասեն, որ կա անմեղության կանխա­վարկած: Մինչև դատարանը նրան մեղավոր չճանաչի, նա համարվում է անմեղ: Եթե դուք զանգեք ՀԱՊԿ, ճիշտ այսպիսի պատասխան կստա­նաք»:

Մոդեստ Կոլերովը վստահեցնում է՝ այս ամենը Մոսկվային չի հետաքրքրում՝ Հայաստանի ներքին հարցերն են: «Դուք ուզում եք ասել, որ Հայաս­տանի իշխանություններն այս ամենը անում են Մոսկվային հետաքրքրելու համա՞ր»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը շարունակում է. «Ի՞նչ է, Քոչարյանը հիմա գործո՞ղ նախագահ է»: Մեր այն դիտարկմանը, թե նա ամուր կապեր ունի Մոսկվայում, Կոլերովն արձագանքեց. «Ի՞նչ կա­պեր: Նա իր նախագահության ժամա­նակ Պուտինի հետ ուներ նախագահ­ների հարաբերություն: Եթե դուք ու­նեք ինֆորմացիա, որ նրանք ընկեր­ներ են, ապա պետք է այդ մասին պատմեք, ես այդպիսի տեղեկություն չունեմ»:

Ռուսաստանցի քաղաքագետ, «Էխո Կավկազա» ծառայության քաղաքա­կան մեկնաբան Վադիմ Դուբնովը կարծում է, որ պաշտոնական Մոսկ­վան կտրուկ չի արձագանքի ՀՀ երկ­րորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հնարավորությանը: Դուբնովը «Ժամանակ»-ի հետ զրույ­ցում նշեց, որ հնարավոր է հրապա­րակումներ լինեն առանձին ԶԼՄ-ների միջոցով. «Իմ կարծիքով՝ դա կլինի միակ հրապարակային արձագանքը»:

Դուբնովն այնուհետև շարունակեց. «Չեմ կարծում, թե որևէ պաշտոնյա Մոսկվայում հրապարակավ հանդես կգա Քոչարյանին աջակցությամբ։ Պարզապես դա կարող է նշմարվել մամուլում, դա շատ ավելի հավանական է: Կարող է լինել ճիշտ այնպես, ինչպես և քննարկվեց ու քննադատ­վեց Փաշինյանի Բրյուսել կատարած այցը: Կան որոշ ԶԼՄ-ներ, որոնք զբաղվում են դրանով, բայց այդքանով ամեն ինչ կսահմանափակվի»: Միևնույն ժամանակ, Դուբնովը նշում է, որ դժվար է ասել, թե ինչ ար­ձագանք կլինի ՀԱՊԿ գլխավոր քար­տուղար Յուրի Խաչատուրովի դեպ­քում, որին, հիշեցնենք, ևս մեղադ­րանք է առաջադրվել սահմանադրա­կան կարգը տապալելու համար, և նախաքննական մարմինը միջնորդել է վերջինիս կալանավորելու համար: «Սա չափազանց կարևոր ստուգում է՝ հասկանալու Մոսկվայի իրական վերաբերմունքը Երևանի նկատ­մամբ: Իմ կարծիքով՝ Մոսկվան այս­տեղ կամ պետք է համաձայնի Երևա­նի հետ և նրան հեռացնի ՀԱՊԿ-ից, այդպիսով Մոսկվան ստիպված կլինի ընդունել, որ հայկական հեղափոխու­թյան շնորհիվ այնպիսի ինտեգրացիոն նախագծերում է մաքրում տեղի ու­նենում, ինչպիսին ՀԱՊԿ-ն է, արդյոք Մոսկվան կգնա՞ այդ քայլին, ես կաս­կածում եմ, չնայած մենք վերջին ամիսների ընթացքում տարբեր զար­մանալի բաներ տեսանք Մոսկվա-Երևան հարաբերություններում... բայց դա շատ ինտրիգային ընտրություն կլինի»,- նկատեց նա:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Կոնֆուցիոսի կյանքի դասերը
20:00 16 Նմբ 2018
Դիտումներ 318
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 16
19:15 16 Նմբ 2018
Դիտումներ 60
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մեկնարկել է Հեռախոսամարաթոն-2018-ը
15:07 16 Նմբ 2018
Դիտումներ 22
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 16
09:30 16 Նմբ 2018
Դիտումներ 240
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 16-ն է
08:00 16 Նմբ 2018
Դիտումներ 50
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ