Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Պատմության այս օրը. օգոստոսի 10

09:30 10 Օգս 2018
Դիտումներ 119
Պատմության այս օրը. օգոստոսի 10
Բաժինը վարում է Լուսինե Բրուտյանը

Բիոդիզելի միջազգային օրն է

2009 - Սլովակիայի ածխահանքում տեղի ունեցած պայթյունից զոհվում է քսան մարդ։

1985 - Մայքլ Ջեքսոնը 47,5 միլիոն դոլարով գնում է The Beatles խմբի երգերի բոլոր իրավունքները։ Սա դառնում է Ջեքսոնի ու Փոլ ՄաքՔարթնիի ընկերության վերջը։ ՄաքՔարթնին ինքն էր մտադիր գնել դրանք։

1960 - Ծնվել է իսպանա-ամերիկացի կինոդերասան Անտոնիո Բանդերասը։

Похожее изображение

Հանդիսատեսին հայտնի է «Զորոյի դիմակը», «Զորոյի լեգենդը», «Տասներեքերորդ զինվորը», «Լրտեսների երեխաները», «Հրապուրանք» և «Սև ոսկին» ֆիլմերից։ Նրա ձայնով է խոսում հանրահայտ «Շրեկ» մուլտֆիլմի Կոշկավոր Կատուն։

1924 - Ծնվել է հայ դերասան, ռեժիսոր և սցենարիստ Երվանդ Մանարյանը։

Картинки по запросу ervand manaryan

Նկարահանվել է «Հարսնացուն Հյուսիսից», «Մորգանի խնամին» և մի շարք այլ ֆիլմերում։

Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։

Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ։

1920 - Փարիզի Սևր արվարձանում կնքվեց հաշտության պայմանագիր։

1876 - Կանադայի Օնտարիո քաղաքից կատարվում է աշխարհի առաջին միջքաղաքային հեռախոսազանգը։ Երկու քաղաքներն իրարից 13 կմ հեռավորության վրա էին գտնվում։

1833 - Չիկագոյի հիմնադրումը։ Այդ ժամանակ այն ոչ թե քաղաք էր, այլ 200-ից քիչ բնակիչ ունեցող Ուինդի Սիթի անունով գյուղ։

1821 - Միսուրին դառնում է ԱՄՆ 24-րդ նահանգը։

1809 - Էկվադորը հայտարարում է Իսպանիայից անկախանալու մասին։ Իսկ իրական անկախություն երկիրը ձեռք է բերում միայն 1822 թվականին։

1793 - Փարիզում տեղի է ունենում Լուվրի թանգարանի պաշտոնական բացումը։

1792 - Ֆրանսիական Մեծ հեղափոխություն։ Տյուիլրի ամրոցի գրոհը, Լյուդովիկոս 16-րդ արքայի ձերբակալությունը։

1539 - Ֆրանսուա I թագավորը լատիներենի փոխարեն երկրում պետական լեզու է դարձնում ֆրանսերենը։

1498 - Անգլիայի արքան հետազոտող Ջոն Կաբոտին Կանադան հայտնագործելու համար 10 ֆունտ պարգև է տալիս։

258 - Սուրբ Լավրենտիոսը Հռոմում խարույկ է բարձրացվում։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր հոկտեմբերի 19-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 120
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ