Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Պատմության այս օրը. օգոստոսի 9

09:30 09 Օգս 2018
Դիտումներ 81
Պատմության այս օրը. օգոստոսի 9
Բաժինը վարում է Լուսինե Բրուտյանը

Աշխարհի բնիկ ժողովուրդների միջազգային օրն է

2014 - Սկսել են ցույցեր և անկարգություններ ԱՄՆ Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում։

1986 - Նեբուորտի ռոք փառատոնում ելույթ է ունենում «Queen» խումբը։ Սա Ֆրեդի Մերկուրիի մասնակցությամբ խմբի 658-րդ ու վերջին համերգն է դառնում։

1980 - Շվեդական ABBA խումբը «The Winner Takes It All» երգով ութերորդ անգամ գլխավորում է բրիտանական հիթ շքերթը։

1976 - Ծնվել է ֆրանսիացի դերասանուհի և մոդել Օդրի Տոտուն։

Картинки по запросу Audrey Tautou

Տոտուն մեծ ճանաչում է ձեռք բերել «Ամելի» ֆիլմից հետո։

Հանդիսատեսին հայտնի է նաև «Դա Վինչիի ծածկագիրը» (2006), «Կոկո դը Շանել» (2009) և «Քնքշություն» (2011) ֆիլմերից։

1969 - Կալիֆորնիայում սերիական մարդասպան, կրոնական աղանդի առաջնորդ Չարլզ Մենսոնի հրամանով սպանվում է Ռոման Պոլանսկիի կինը՝ Շերոն Տեյտը։

1968 - Ծնվել է Արթուր Սարգսյանը՝ Հաց Բերողը։

1965 - Սինգապուրն անջատվում է Մալայզիայից ու անկախություն է ստանում։

1963 - Ծնվել է ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ուիթնի Հյուսթոնը։

Картинки по запросу whitney houston

Ուիթնի Հյուսթոնը համարվում է Գիննեսի ռեկորդակիր՝ իր մրցանակների թվով։ Նա արժանացել է 411 մրցանակների, որոնց թվում 6 Գրեմմի մրցանակ, 23 American Music Awards և 16 Billboard Music Awards: Նա բոլոր ժամանակների ամենաշատ մրցանակներ ունեցող կին արտիստն է։

Հյուսթոնը նկարահանվել է մի քանի ֆիլմերում, որոնցից ամենահայտնին 1992 թվականին նկարահանված «Թիկնապահը» (անգլ.՝ The Bodyguard) ֆիլմն է՝ Քեվին Քոսթների ընկերակցությամբ, որտեղ նրա կատարմամբ հնչող «I Will Always Love You» («Ես միշտ սիրելու եմ քեզ») երգը համաշխարհային հիթ է դարձել։

1962 - Ռոբերտ Ցիմերմանը պաշտոնապես փոխում է անունը ու դառնում Բոբ Դիլան։

1957 - Ծնվել է դերասանուհի Մելանի Գրիֆիթը։

Անտոնիո Բանդերասի կինն է։

1945 - Ամերիկյան ռմբակոծիչները երկրորդ ատոմային ռումբը նետում են Նագասակի քաղաքի վրա։ Զոհվում է 74 հազար մարդ։

1944 - Ծնվել է ամերիկացի դերասան Սեմ Էլիոթը։

1940 - Ավարտվում է Բեռլին-Բաղդադ երկաթուղու կառուցումը։

1918 - Ծնվել է ամերիկացի ռեժիսոր Ռոբերտ Օլդրիչը։

1910 - Ամերիկացի Ալվա Ջոն Ֆիշերը արտոնագրում է էլեկտրական լվացքի մեքենան։

1902 - Էդուարդ 7-րդը դառնում է Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի արքան։

1859 - Ամերիկացի Նաթան Էյմսը արտոնագրում է էսկալատորը։

1841 - Էրի լճում շոգենավի վրա ծագած հրդեհի զոհ է դառնում 175 մարդ։

1830 - Լուի Ֆիլիպը դառնում է Ֆրանսիայի թագավոր։

1639 - Այժմյան Նյու Յորքի տեղում ստեղծվում է եվրոպացիների առաջին բնակավայրը։

1173 - Սկսվում է Պիզայի աշտարակի շինարարությունը։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

ԱԺ-են անցել երեք քաղաքական ուժ
10:02 ԱՅՍՕՐ
Դիտումներ 28
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 10
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 205
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 10-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 106
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Քվեարկությունն ավարտվեց
20:00 09 Դեկ 2018
Դիտումներ 33
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 9
09:30 09 Դեկ 2018
Դիտումներ 236
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 9-ն է
08:00 09 Դեկ 2018
Դիտումներ 14
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ