Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Պատմության այս օրը. օգոստոսի 8

09:30 08 Օգս 2018
Դիտումներ 78
Պատմության այս օրը. օգոստոսի 8
Բաժինը վարում է Լուսինե Բրուտյանը

Ալպինիզմի միջազգային օրն է

Ակնաբուժության միջազգային օրն է

2008 - Մեկնարկեցին Պեկինի ամառային օլիմպիական խաղերը։

2008 - Հարավային Օսիայում ակտիվ ռազմական գործողությունների սկիզբը։

1992 - Ադրբեջանի զինված ուժերը գրավեցին Արծվաշեն գյուղը։

1991 - Փարիզում սպանվում է Իրանի նախկին վարչապետ Շ․ Բախտիյարը։

1983 - Գվատեմալայում ռազմական հեղաշրջում է տեղի ունենում։

1968 - The Beatles խումբը ձայնագրում է «Hey Jude» երգը։

1966 - Չինաստանում հայտարարում են մշակութային հեղափոխության սկիզբի մասին։

1960 - Լաոսում ռազմական հեղաշրջում է տեղի ունենում։

1960 - Հարավային Քասայի նահանգը հայտարարեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից դուրս գալու մասին։

1951 - Ծնվել է հոլանդացի ֆուտբոլային մարզիչ, նախկին ֆուտբոլիստ Լուի Վան Գալը։

Картинки по запросу lui van gal

1949 - Ստրասբուրգում տեղի է ունենում Եվրախորհրդի առաջին նստաշրջանը։

1944 - Գերմանացի ութ սպաներ, որոնց թվում էր ֆրեդմարշալ ֆոն Վիցլեբենը, մահապատժի են դատապարտվում Հիտլերի դեմ մահափորձ կազմակերպելու համար։

1943 - Մուսսոլինին աքսորվում է Սարդինիայի Մադդալենա կղզի։

1937 - Ծնվել է ամերիկացի կինոդերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Դասթին Հոֆմանը։

Похожее изображение

Ընդհանուր թվով խաղացել է 70-ից ավելի ֆիլմերում, 5 ֆիլմի պրոդյուսեր է։

Երկու «Օսկարի» դափնեկիր է։

Առավել նշանավորներ ֆիլմերն են «Շրջանավարտը», «Կեսգիշերային կովբոյ», «Թիթեռնիկ», «Ողջ նախագահական շքախումբը», «Կրամերն ընդդեմ Կրամերի», «Տուտսի», «Անձրևի մարդը», «Համաճարակ», «Խաբեություն», «Ժաննա դ՛Արկ», «Ծանոթացեք Ֆաքերների հետ», «Պարֆյումեր․ մի մարդասպանի պատմությունը»։

1937 - Ճապոնիան գրավում է Պեկինը։

1925 - Տորոնտոյում տեղադրվում են քաղաքի առաջին լուսացույցները։

1919 - Լեհական զորքերը գրավում են Մինսկն ու Ռովնոն։

1919 - Ավարտվում է երրորդ անգլո-աֆղանական պատերազմը։

1919 - Տյումենում խորհրդային կարգեր են հաստատվում։

1918 - Առաջին համաշխարհային պատերազմ. Ամյենի ճակաատամարտը։

1899 - Ամերիկացի գյուտարար Ալբերտ Մարշալը արտոնագրում է սառնարանը։

1832 - Բավարական արքայի որդին՝ Օտտոն, հռչակվում է Հունաստանի թագավոր։

1815 - Նապոլեոնն աքսորվում է Սուրբ Հեղինե կղզի։

1786 - Ժակ Բելման ու Միշել Պակկարդն առաջինն են հաղթահարում Ալպերի ամենաբարձր գագաթը՝ Մոնբլանը։

1729 - Պաշտոնապես հայտարարվում է Բալթիմորի հիմնադրման մասին։

1648 - Գահընկեց է արվում ու մահապատժի ենթարկվում հոգեկան հիվանդ թուրք սուլթան Իբրահիմ 1-ինը։

1628 - Հոլանդացիները Կուբայի ափերին 80 տոննա արծաթով բեռնված իսպանական նավեր են գրավում։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

ԱԺ-են անցել երեք քաղաքական ուժ
10:02 ԱՅՍՕՐ
Դիտումներ 28
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 10
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 205
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 10-ն է
09:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 106
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Քվեարկությունն ավարտվեց
20:00 09 Դեկ 2018
Դիտումներ 33
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 9
09:30 09 Դեկ 2018
Դիտումներ 236
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 9-ն է
08:00 09 Դեկ 2018
Դիտումներ 14
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ