Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Ստորջրյա քաղաքներ․ Պորտ-Ռոյալ, Յամայկա

22:00 08 Օգս 2018
Դիտումներ 464
Ստորջրյա քաղաքներ․ Պորտ-Ռոյալ, Յամայկա

Լեգենդար նավահանգստային քաղաք Պորտ-Ռոյալը համարյա հինգ հարյուր տարի է Յամայկայի կարևորագույն խորհրդանիշներից մեկն է։ Ծովահենների հայտնի քաղաքը հիմնադրվել է 1518 թվականին ու համարվել է մոլորակի ամենաանհուսալի քաղաքներից մեկը։ Երկար տարիներ այստեղ ապականությունն ու դաժանությունն էին իշխում, իսկ նավահանգստային քաղաք աշխարհի տարբեր ծայրերից ու նույնիսկ Մադագասկարից ծովահենների նավեր էին գալիս։ 1692 թվականին կղզում երկրաշարժ է տեղի ունենում, որի արդյունքում ծովահենների քաղաքն ամբողջությամբ ջրի տակ է անցնում։ Հիմա նրա ավերակները Քինգստոնյան նավահանգստի հատակին են։

Ավերված քաղաքը չի դադարում իր վրա հրավիրել հետազոտողների ուշադրությունը, որոնք նրա տարածքում նորանոր հետաքրքիր արտեֆակտներ են գտնում։ Ջրի տակ անցած շինությունները անգին պատմական փաստաթղթեր են պահում, և միայն խեցեքարերով պատված դարավոր կառույցների տեսքը հիացմունք է առաջացնում դրայվերների շրջանում։ Երկրաշարժի ժամանակ նավահանգիստ մի քանի նավ է հանգրվանած եղել, որոնք նույնպես ջրասույզ են եղել ու հիմա ծովի հատակին են։

Պորտ Ռոյալի մասշտաբային հետազոտությունները սկսվել են 20-րդ դարասկզբին։ Ծովի հատակից գիտնականները տասնյակ անգին պատմական գտածոներ են հանել։ Ջրի տակ անցած քաղաքի գլխավոր գանձը ծովահենների բեռն է, որի նշանակալի մասը հետազոտողներն այդպես էլ չեն հայտնաբերել։ Գտնված փաստաթղթերը հաստատում են, որ Քինգստոնյան նավահանգստում անգին գանձեր ու մասունքներ են թաքնված։ Չնայած Պորտ Ռոյալի վատ համբավին՝ ջրասույզ եղած քաղաքը հայտնի պատմական օբյեկտ է, որի անգին արտեֆակտներով հիանալ կարող են ստորջրյա լողի բոլոր սիրահարները։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Կառավարության նիստը՝ ուղիղ
11:03 ԱՅՍՕՐ
Դիտումներ 39
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 13
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 345
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 13-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 145
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 12
19:15 12 Դեկ 2018
Դիտումներ 60
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ