Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Աշխարհի ամենազարմանալի տները․ Տուն ջրմուղ աշտարակում, Բելգիա

22:00 09 Օգս 2018
Դիտումներ 464
Աշխարհի ամենազարմանալի տները․ Տուն ջրմուղ աշտարակում, Բելգիա

Զարմանալի բնակելի տները քիչ չեն նաև Բելգիայում, և դրանցից ամենահայտնիներից մեկի նախագծի հեղինակը BHAM դիզայներական ստուդիան է։ Տաղանդավոր դիզայներները բնակելի տուն են դարձրել հին ջրմուղ աշտարակը, որի բարձրությունը 30 մետր է։ Անսովոր տանը տրամագիծը նույնպես տպավորիչ է ու կազմում է 20 մետր, իսկ վեցհարկանի տան ընդհանուր մակերեսը 400 քառակուսի մետր է։

Картинки по запросу ДОМ В ВОДОНАПОРНОЙ БАШНЕ, БЕЛЬГИЯ

1938 թվականին Սթինոկերզիլ քաղաքում կառուցված ջրմուղ աշտարակը իր նշանակությամբ օգտագործվել է մինչև 20-րդ դարավերջը։ Այս ժամանակահատվածում աշտարակը հայտնի ճարտարապետական խորհրդանիշի կարգավիճակ է ձեռք բերել, այնպես որ՝ երբ աշտարակը դատարկվել է, տաղանդավոր ճարտարապետները որոշել են նրան երկրորդ կյանք տալ։

Похожее изображение

2007 թվականին սկսվում է աշտարակի մասշտաբային վերակառուցումը, որը տևում է մոտ 3 տարի։

Ամբողջությամբ վերակառուցվել են նրա սկզբնական կառուցվածքները, առաջին հարկում որոշվել է ավտոտնակ կառուցել։ Աշտարակի բնակիչների համար վերելակ են կառուցել, իսկ ինտերիերը որոշվել է մինիմալիզմի ոճով լրացնել։ Հին աշտարակի ժամանակակից ձևավորումը ոչ մի ընդհանուր բան չունի նախորդ դարերի ավանդույթների հետ, ինտերիերում գերիշխում են էլեգանտ երանգներն ու խիստ ձևերը։

Похожее изображение

Ջրմուղ աշտարակի ինքնատիպ տունը էկոլոգիկ է, նրա հարդարանքը լրացված է բնական նյութերից։ Դրանից բացի, տանն օգտագործվում է հոսանքի ավանդական աղբյուրներին այլընտրանք, ինչն էլ նրան առավել յուրօրինակ է դարձնում։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Կառավարության նիստը՝ ուղիղ
11:03 ԱՅՍՕՐ
Դիտումներ 38
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. դեկտեմբերի 13
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 344
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 13-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 144
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 12
19:15 12 Դեկ 2018
Դիտումներ 60
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ