Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԻՐԱԶԵԿԻՉ

Ո՞ր դեպքերում է ՀՀ ոստիկանությունը իրականացնում «վտարում»

16:00 16 Հլս 2018
Դիտումներ 412
Ո՞ր դեպքերում է ՀՀ ոստիկանությունը իրականացնում «վտարում»

 ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ավագ իրավախորհրդատու, ոստիկանության ավագ լեյտենանտ Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, թե որ դեպքում է ՀՀ ոստիկանությունը իրականացնում «վտարում»․

Անշարժ գույքի սեփականատերը իրավունք ունի լիազորելու ոստիկանությանն իր անունից կատարել գործողություններ` առանց իր թույլտվության կամ համաձայնության անշարժ գույքի տարածք մուտք գործած անձանց «վտարելու» ուղղությամբ (վերացնելու կամ կանխելու ապօրինի ներխուժումը):

Անշարժ գույքի պատկանելիությունը հավաստվում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված սեփականության իրավունքի վկայականով կամ դրան օրենքով և այլ իրավական ակտերով հավասարեցված այլ վկայականներով:

Անշարժ գույքի սեփականատերը ներխուժումը կանխելու կամ վերացնելու համար ոստիկանությանը կարող է դիմել հեռախոսով կամ այլ միջոցներով` ոստիկանությանը համապատասխան անշարժ գույքի տարածք հրավիրելու կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում անձամբ ներկայանալու միջոցով:

Ներխուժումը չի կարող վերացվել կամ կանխվել, եթե՝

1. անձը տվյալ անշարժ գույքի օրինական տիրապետող է, կամ`

2.անձը գրավոր կնքված պայմանագրի կամ լիազորագրի համաձայն իրավունք ունի մշտապես կամ որոշակի ժամանակով գտնվելու տվյալ անշարժ գույքի տարածքում, 

2.անշարժ գույքի օրինական տիրապետողի պահանջն քաղաքացիաիրավական հարաբերություններից ծագող վեճ է,

3.անձն անշարժ գույքի տարածք մուտք է գործել կամ գտնվում է անշարժ գույքի օրինական տիրապետողի գրավոր կամ բանավոր համաձայնությամբ, ընդ որում, բանավոր համաձայնության դեպքում այն պետք է հավաստվի անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից, կամ`

4. անձը հանդիսանում է բնակելի տարածքն օրինական տիրապետող անձի անչափահաս երեխան:

Այս դեպքերում ոստիկանն իրավունք չունի կողմերի նկատմամբ կիրառելու որևէ միջոց կամ պահանջ: 

Նշված կարգավորումները հավասարապես վերաբերելի են նաև սեփականատեր չհանդիսացող, օրենքի կամ պայմանագրի ուժով աշարժ գույքի տիրապետման դեպքերին:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Օրվա մամուլի ընտրանի. հոկտեմբերի 19
19:00 19 Հոկ 2018
Դիտումներ 35
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հոկտեմբերի 19-ն է
08:00 19 Հոկ 2018
Դիտումներ 120
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ