Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ն ու Թուրքիան նորից կքննարկեն Գյուլենի արտահանձման հարցը

17:45 11 Հլս 2018
Դիտումներ 59
ԱՄՆ-ն ու Թուրքիան նորից կքննարկեն Գյուլենի արտահանձման հարցը

ԱՄՆ-ից Թուրքիա է մեկնելու պատվիրակություն, որը թուրքական կողմի հետ քննարկելու է գյուլենական շարժման առաջնորդ, իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման հարցը։ Վերջինս Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։

ԱՄՆ-ի պատվիրակությունը նաև քննարկելու է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրյունսոնի հարցը, ով գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեղադրանքով բանտարկված է Թուրքիայում: Նրան սպառնում է 22 տարվա ազատազրկում։

Թուրքիայի իշխանությունները արդեն 2 տարուց ավել պահանջում են, որ Միացյալ Նահանգներն իրենց արտահանձնեն Գյուլենին։ Սակայն վերոնշյալ պահանջը չի բավարարվել առ այսօր։

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ էր կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվել էր: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել էր 248 զոհ և 2.196 վիրավոր:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Այսօր սեպտեմբերի 23-ն է
09:00 23 Սեպ 2018
Դիտումներ 64
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Արցախում զինծառայող է զոհվել
21:08 22 Սեպ 2018
Դիտումներ 39
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ