Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Էդուարդ Շարմազանով․ Մտահոգիչ է Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը

17:32 11 Հլս 2018
Դիտումներ 30
Էդուարդ Շարմազանով․ Մտահոգիչ է Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը

Հայաստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, հայտնի երեք սկզբունքների հիման վրա: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Վարշավայում Լեհաստանի Սենատի փոխնախագահ Միխալ Սևերինսկիի հետ հանդիպման ժամանակ:

Շարմազանովը մտահոգիչ է համարել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն ու ռազմատենչ հռետորաբանությունը:

«Արցախի ժողովրդի անկախության և ազատության պայքարը դատապարտված է հաղթական ավարտի»,- ասել է ԱԺ փոխխոսնակը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին՝ Շարմազանովը շեշտել է, որ ի տարբերություն Լեհաստանի, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան շարունակում է ժխտողականության քաղաքականությունը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության համար։

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին՝ Շարմազանովը կարևորել է Լեհաստանի Սենատի ու Սեյմի կողմից փաստաթղթի վավերացումը: Նա փաստել է, որ Հայաստանի ապագան ժողովրդավարական արժեքների զարգացումն է:

Կողմերը կարևորել են հայ-լեհական հարաբերությունների զարգացումը: ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Լեհաստանի Սենատին ու Սեյմին՝ 2017 թվականին Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի կապակցությամբ հատուկ բանաձևեր ընդունելու համար:

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. հուլիսի 20
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 83
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հուլիսի 20-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 151
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հուլիսի 19
19:00 19 Հլս 2018
Դիտումներ 9
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ