Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Օրվա ասուլիսները՝ ամփոփ

19:30 11 Հլս 2018
Դիտումներ 108
Օրվա ասուլիսները՝ ամփոփ

Չկա լավ և վատ իշխանություն

«Չկա լավ և վատ իշխանություն։  Կա վերահսկվող իշխանության և անվերահսկելի,  վերահսկվողը լավն է, անվերահսկելին վատն է»,- լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Նրա դիտարկմամբ, եթե նույն կոմունիստները, կամ ՀՀՇ-ն, կամ Հանրապետականը լինեին վերահսկվող,  այս վիճակին մենք չէինք հասնի։ Նա ընդգծեց, որ   անվերահսկողությունն է, որ բերում է  ահավոր հետևանքների։

Ասուլիսին ներկա  բնապահպան Կարինե Դանիելյանն ասաց, որ Երևանի  եղած քաղաքապետերից ում հետ շփվել է, իր համար ամենաընդունելին Տարոն Մարգարյանն է եղել, գոնե ինչ-ինչ հարցեր հնարավոր է եղել լուծել։

Արթուր Աղաբեկյանը խաղացել է հայ ժողովրդի ամենանվիրական թուլության վրա

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր մամուլի ակումբում ներկայացրեց «Մարտիկ» հիմնադրամում իր հայտնաբերած չարաշահումները:

««Մարտիկ» հիմնադրամի հաշվետվությունները տարիներ շարունակ եղել են մի թղթի կտոր, ոչինչ չասող, ոչ մի թափանցիկ հաշվետվություն չի եղել դրված։ Արթուր Աղաբեկյանը խաղացել է հայ ժողովրդի ամենանվիրական թուլության վրա, դա բանակի նկատմամբ հայ ժողովրդի ունեցած թուլությունն է»,- ասաց նա:

Քաղաքապետի պաշտոնը ստանձնելու հավակնություններ երբեք չեմ ունեցել

Քաղաքապետի պաշտոնը ստանձնելու հավակնություններ երբեք չեմ ունեցել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը` հավելով, որ իր համար անակնկալ էր, որ սոցցանցային քննարկումների ժամանակ իր անունն է նշվում:

Երկու դեպքում էլ մենք պատրաստ ենք

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօրվա ասուլիսին ներկայացրեց այն հարցերը, որոնք իրենք քննարկում են այս օրերին.

«Նախ պետք է հասկանալ, որ կա հնարավորություն՝ ամենակարճ ժամկետում լուծարել ավագանին և ունենալ ավագանու նոր և արտահերթ ընտրություններ, որը կարող է տեղի ունենալ սեպտեմբերին։ Սա նշանակում է, որ մենք պետք է քննարկենք՝ ցանկանո՞ւմ ենք առաջադրում կատարել, թե՞ ոչ, և եթե այո, ապա որոշենք թեկնածուին։ Երկու դեպքում էլ մենք պատրաստ ենք, մենք քննարկումներ այդ առումով դեռևս չենք ունեցել, որովհետև դեռևս առաջին հարցի պատասխանը չունենք։ «Ելք» խմբակցությունում քաղաքապետի ցենզին համապատասխանող յուրաքանչյուր անդամ պատրաստ է այդ բեռը ստանձնել, բայց այդ քննարկումը պետք է կայացվի»։

 

 

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2237
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2170
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2134
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4252
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2030
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2141
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2316
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2332
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2094
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 451
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ