Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել

16:40 11 Հլս 2018
Դիտումներ 60
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանել է Բրյուսել:

Աշխատանքային այցի շրջանակներում Փաշինյանը կհանդիպի ԵՄ կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև երկկողմ շփումներ կունենա մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ:

Բրյուսելյան այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։ Տեղի կունենա նաև վարչապետի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ:

Նախատեսված է վարչապետ Փաշինյանի ելույթը Կարնեգիի հիմնադրամում՝ փորձագիտական լայն շրջանակների համար:

Այցի ընթացքում ՀՀ վարչապետը հանդիպելու է նաև բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ։


ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Օրվա մամուլի ընտրանի. սեպտեմբերի 18
19:00 18 Սեպ 2018
Դիտումներ 30
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր սեպտեմբերի 18-ն է
08:00 18 Սեպ 2018
Դիտումներ 43
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ