Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Առաջարկվում է ավելացնել ծանր հանցագործություն կատարած բանտարկյալների տեսակցության օրերն ու ժամերն

16:15 11 Հլս 2018
Դիտումներ 72
Առաջարկվում է ավելացնել ծանր հանցագործություն կատարած բանտարկյալների տեսակցության օրերն ու ժամերն

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ քրեակատարողական օրենսգրքում։ Այս նախագծով առաջարկվում է առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրել տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցության իրավունք:

Հիմնական զեկուցող արդարադատոոության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց՝ բանտարկյալներին պետք է թույլատրվի հնարավորին չափ հաճախ նամակով, հեռախոսով կամ հաղորդակցության այլ ձևերով հաղորդակցվել իրենց ընտանիքների, այլ անձանց և դրսի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տեսակցել թվարկված անձանց հետ:

«Հիշյալ կանոնների մեկնաբանությունների հանաձայն՝ բանատարկյալները պետք է ունենան հնարավորություն արտաքին աշխարհի հետ կապը պահելու և ցանկացած սահմանափակում, որը կարող է կիրառվել այդ դեպքում պետք է հանգամանորեն մտածված լինի: Ընտանիք տերմինը պետք է դիտարկել իբրև լայն հասկացություն, որն իր մեջ է ներառում ոչ միայն ընտանիքի իրական անդամներին, այլև անձնաց ում հետ բանտարկյալի մոտ ձևավորվել են նույնքան սերտ հարաբերություններ»:

Ընդգծենք, որ վերոնշյալ օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց խորհրդարանի կողմից։

Հասմիկ Սարգսյան

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. հուլիսի 20
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 83
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հուլիսի 20-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 151
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հուլիսի 19
19:00 19 Հլս 2018
Դիտումներ 9
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ