Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազատամուտ համայնքի բնակիչները ահազանգում են

15:55 11 Հլս 2018
Դիտումներ 82
Ազատամուտ համայնքի բնակիչները ահազանգում են
Ազատամուտ համայնքի ավագանին չի հաստատել 2017-2018 թթ տեղական բյուջեն

Ինձ են դիմել Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի բնակիչները, ովքեր մտահոգ են իրենց համայնքում տիրող լարված իրավիճակի համար։ Ազատամուտ համայնքի ավագանին չի հաստատել 2017-2018 թթ տեղական բյուջեն, քանի որ համայնքի ղեկավարը իր գործունեության ընթացքում թույլ է տվել մի շարք չարաշահումներ,որոնք բացահայտ խախտումներ են ՏԻՄ օրենքի պահանջները , այդ մասին բազմիցս հրապարակվել է մամուլում։ Բնակիչները տեղեկացնում են նաև համայնքային բյուջեով նախատեսված կարիքավոր ընտանիքներին տրամադրվող սոցիալական օգնությունների կողմնակալ և ոչ արդար բաշխման բազմաթիվ դեպքերի մասին, նույնիսկ աղաղակող այնպիսի փաստեր, ինչպիսիք են համայնքապետարանի աշխատակիցներն իրենց աշխատավարձերից, պարգևավճարներից և խրախուսական հավելավճարներից զատ ստացել են նաև սոցօգնություններ։ Չարաշահումները բազմաթիվ են, մասնավորապես առավել ակնհայտ է քաղաքաշինության, մշակութային, կոմունալ ծառայության և սպորտի ոլորտներում: Համայնքի ղեկավարի և ավագանու միջև առկա լարվածության պատճառով , չի գործում հիմնովին վերանորոգված մակապարտեզի շենքը։ Փաստորեն լարվածության հետևանքով տուժում են սահմանամերձ համայնքի մեր մանուկներն ու նրանց ծնողները։ Հարկ եմ համարում տեղեկացնել, որ խոսքս վերաբերում է այն համայնքին, որի ղեկավարը Ժորա Մարտիրոսյանն է և ով իր անուն ազգանունը գրելուց Ժորան գրում է կլոր օ-ով և պատճառաբանում է, որ խնդիրը իր ռուսական կրթությունն է։ Հետևությունը թողնում եմ Ձեզ։ 

Հուսով եմ այս խնդիրը կարժանանա կառավարության ուշադրության։

Սուրեն Մանուկյան
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. հուլիսի 20
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 83
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հուլիսի 20-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 151
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հուլիսի 19
19:00 19 Հլս 2018
Դիտումներ 9
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ