Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ռուստամ Մախմուդյանը՝ վարորդներին համաներում շնորհելու մասին

16:00 11 Հլս 2018
Դիտումներ 373
Ռուստամ Մախմուդյանը՝ վարորդներին համաներում շնորհելու մասին

Այսօր ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն անդրադարձավ մի շարք վարչական իրավախախտումների համար տուգանքների համաներման մասին նախագծին։ Ըստ նրա՝ այս օրինագիծն ուղղակի ժամանակավրեպ է։

Պատգամավորը շեշտեց՝ իր համար անհասկանալի է՝ ինչ չափորոշիչներով է որոշվել ԱՊՊԱ չունեցող կամ տեխզնման կտրոնը մեքենային չփակցրած վարորդի տուգանքը չներել, իսկ 200 կմ/ժ արագության տակ մեքենա վարած ու տուգանված վարորդին ներել։

Ըստ պատգամավորի՝ դժվար է հասկանալ՝ այստեղ որն է արդարության սկզբունքը։

«Ես հասկանում եմ՝ այս համաներման նախագիծն առավելապես ընդօրինակել ենք 2012-ի համաներման ակտից, բայց, ժողովո՛ւրդ ջան, մենք պետք է գիտակցենք, որ մեզ համար վիճակագրական տվյալները չափազանց կարևոր են։ Եվ երբ ես ասում եմ, որ ժամանակավրեպ է նախագիծը ներկայացվել, հենց սրա համար եմ ասում։ Մենք պետք է կարողանանք ունենալ ձեռքներիս տակ թվական տվյալներ»,- ասաց Մախմուդյանը։

Հիշեցնենք՝ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր մի շարք վարչական իրավախախտումների համար տուգանքների համաներման մասին նախագիծը, որը ներկայացրել է կառավարությունը։

Վերոնշյալ նախագիծը նախատեսում է վարորդներին ներել 2012-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն արձանագրված իրավախախտումները, այսինքն՝ 13, 7 մլրդ դրամի գումար: Նախագիծը տարածվում է տեսանկարահանված ու լուսանկարահանված 150 000 և ճանապարհապարեկային ոստիկանության կողմից արձանագրված 700 000 վարչական իրավախախտումների վրա: Վարչական պատասխանատվությունից կազատվի 150 հազար անձ։

Հասմիկ Սարգսյան

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2238
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2171
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2135
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4254
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2031
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2142
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2317
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2333
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2095
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 452
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ