Մուտքագրել որոնվող բառը(երը)
FACEBOOK

Բաբկեն Թունյանը՝ «կիսաթսկած» փուչիկի մասին

20:30 11 Հլս 2018
Դիտումներ 236
Բաբկեն Թունյանը՝ «կիսաթսկած» փուչիկի մասին

Եթե մատներով սեղմեք (կիսաթսկած փուչիկին խմբ.), ապա փուչիկի որոշ մասերը ուռչելով դուրս կգան մատների արանքից։

Եթե այնպես սեղմեք, որ «դուրս պրծնելու» տեղ չլինի, ապա փուչիկը կտրաքի։

Կարծում եմ, շատերդ անձնական փորձով համոզվել եք դրանում Smile

Հիմա, պատկերավոր ասած՝ այդ փուչիկը մեր տնտեսությունն է և բիզնեսը։ Իսկ մատները՝ պետության որոշումներն ու քայլերը։

Սխալ որոշումների, ոչ ճիշտ սեղմելու հետևանքով ինչ-որ բաներ ինչ-որ տեղերից «դուրս են տալու» (գնաճի տեսքով, կապիտալի արտահոսքի կամ տնտեսական ակտիվության նվազման տեսքով, և այլն):

Իսկ ոգևորված շատ սեղմելու դեպքում՝ «փուչիկը» պայթելու է։

Դրա համար զգույշ է պետք։ Եթե պետք է փուչիկը «թսկացնել», միգուցե պետք է պարզապես բերանը բացել ու օդը բաց թողնել։ Եթե պետք է փուչիկը ձգել (օդի ճնշումը մեծացնել), միգուցե պետք է փչել։ Ընդ որում, փչելն էլ պետք է զգույշ անել, կրկին պայթելու վտանգ կա։ Էլ չասած, որ շուրջ բոլորը մի քանի հոգի ասեղներով սպասում են։

Տնտեսության այս նրբությունները հասկանալու համար պետք է տնտեսագետ լինել, ցանկալի է՝ մակրոտնտեսագետ, որը ուշադրությունը կկենտրոնացնի ոչ թե «փուչիկի» կարճաժամկետ ու մասնակի «ուռուցիկություններին», այլ կդիտարկի այն ամբողջությամբ՝ հաշվի առնելով բոլոր հեռանկարներն ու ռիսկերը։ Ու չի տրվի կարճաժամկետ գայթակղություններին։

Առայժմ այսքանը։

Բաբկեն Թունյան

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2267
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2198
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2161
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4303
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2057
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2168
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2343
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2358
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2119
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 479
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ