Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

ՀԿԵ. 2018-ի առաջին կիսամյակում երկաթուղային փոխադրումներն աճել են

15:30 11 Հլս 2018
Դիտումներ 85
ՀԿԵ. 2018-ի առաջին կիսամյակում երկաթուղային փոխադրումներն աճել են

2018 թվականի առաջին կիսամյակում փոխադրումների աճի դրական դինամիկան պահպանվել է՝ ինչպես նախատեսված, այնպես էլ անցյալ տարվա ցուցանիշների համեմատ: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում կայացած խորհրդակցության ընթացքում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն։

Ըստ ընկերության հաղորդագրության, վիճակագրական տվյալների համաձայն, երկաթուղային բեռնափոխադրումների ծավալների աճը գերազանցել է նախատեսված ցուցանիշը 12.6 տոկոսով, իսկ անցյալ տարվա շեմը՝ 6.3 տոկոսով: Բեռնումն ավելացել է 6.1 տոկոս և 2.3 տոկոսով համապատասխանաբար:

Երկաթուղային ճանապարհով արտահանումը ծրագրված ցուցանիշը գերազանցել է 29.3 տոկոսով, իսկ 2017 թվականի հունվար-հունիսի մակարդակը՝ 27.9 տոկոսով:

Բեռնափոխադրումները տեղական հաղորդակցությունում ցուցադրել են 12.4 տոկոս և 7.5 տոկոսանոց աճ: Իսկ երկաթուղային ներմուծման ծրագրված ցուցանիշը գերակատարվել է 3.5 տոկոսով, սակայն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 5 տոկոսանոց անկում:

Խոսելով գնացքների շարժի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատել է, որ 2018 թվականի հունվար-հունիսին երկաթուղին սպասարկել է 6 հազար 427 գնացք, որից 6 հազար 408-ը՝ ըստ չվացուցակի:

Ընկերության ղեկավարը հատուկ կարևորել է անվտանգության հարցը՝ նշելով, որ 2018 թվականի հաշվետու շրջանում գծի գնահատականը բարելավվել է՝ կազմելով 77 միավոր:

Ուղևորափոխադրումների հարցի վերաբերյալ Սերգեյ Վալկոն հայտնել է, որ 2018 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում փոխադրվել է 159 հազար ուղևոր, ինչը 7.4 տոկոսով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը: Միջազգային ուղևորափոխադրումների ծավալների աճը կազմել է 7 տոկոս, իսկ ներհանրապետականինը՝ 7.4 տոկոս։

Ընկերության առաջնային խնդիրների շարքում ընկերության գլխավոր տնօրենը նշել է բեռնա- և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, գործունեության արդյունավետության կատարելագործումը, աշխատանքի արտադրողականության աճը:

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. հուլիսի 20
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 83
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հուլիսի 20-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 151
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հուլիսի 19
19:00 19 Հլս 2018
Դիտումներ 9
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ