Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԼՈՒՐԵՐ

Միհրան Պողոսյան. Ինչ-որ չարաշահումներ, ապօրինություններ արած լինելու առումով խնդիր չունեմ

15:15 11 Հլս 2018
Դիտումներ 67
Միհրան Պողոսյան. Ինչ-որ չարաշահումներ, ապօրինություններ արած լինելու առումով խնդիր չունեմ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն այն կարծիքին չէ, թե ԱԱԾ-ն դիտավորյալ ընկել է նախկին իշխանության անդամների հետևից։ ԱԺ –ում լրագրողների հետ զրույցում պատգամավորը շեշտեց՝ եթե կան խնդիրներ, ապա դրանք պիտի պարզաբանվեն։

«Պետք է ամեն ոք արածի և չարածի համար պատասխան տա։ Դա նորմալ պրոցես է։ Ես այստեղ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Միհրան Պողոսյանը։

Հարցին՝ մտավախությո՞ւն ոչւնե՞ք, որ Դուք էլ ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում կհայտնվեք, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Ես միշտ սպասում եմ բոլոր աշխատակիցներին։ Ես մի քանի անգամ ասել եմ՝ չի սխալվում այն մարդը, ով ընդհանրապես չի աշխատում․ ես աշխատող մարդ եմ։ Կարող է սխալված լինեմ, բայց ինչ-որ չարաշահումներ, ապօրինություններ արած լինելու առումով խնդիր չունեմ»։

Հասմիկ Սարգսյան

ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. հուլիսի 20
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 83
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հուլիսի 20-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 151
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հուլիսի 19
19:00 19 Հլս 2018
Դիտումներ 9
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ