Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՕՊԵՐԱՏԻՎ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ
ԼՈՒՐԵՐ

Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում

15:00 11 Հլս 2018
Դիտումներ 131
Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում

Խորհրդարանում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցման ընդունելու հարցը։

Հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց՝ երկու փոփոխություն առաջարկվել է նախարարության կողմից և մեկ փոփոխություն ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կողմից։

«Օրենքի նախագծով առաջարկվում է՝ եթե ընտանիքում կա զոհված հայր, մայր, քույր, եղբար, ապա զինակոչման ենթակա քաղաքացին պետք է ազատվի ծառայությունից։ Երկրորդ հոդվածը, որ ներկայացնում ենք, օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ ասում առաջարկում ենք այս նախադասությունը ներառել․ 19 տարին լրանալուն պես, եթե անձը հանրակրթական դպրոցում է սովորում, նրան հնարավորություն տրվի 1 անգամ Կառավարության կողմից ատանալ տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտը։ Երրորդ հոդվածը, որն առաջարկվել է հանձնաժողովի կողմից, այն է, որ եթե ուսանողն ընդունվել է տարկետման իրավունքով՝ բակալավրի կրթական ծրագրով, սակայն այդ ժամանակ 17 տարեկան է եղել ու տարկետման իրավոնքը չի ձևակերպվել զինակոչային տարիքի չլինելու պատճառով, ՊՆ-ն նրանց կտրամադրի տարկետման իրավունք»,- նշեց պաշտպանության փոխնախարարը։

Հասմիկ Սարգսյան

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. նոյեմբերի 14
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 194
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 14-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 36
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Վանո Սիրադեղյան. «Ազգին չկպչենք»
21:00 13 Նմբ 2018
Դիտումներ 1007
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Վանոյի նամակը Վազգենին
20:00 13 Նմբ 2018
Դիտումներ 294
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 13
19:15 13 Նմբ 2018
Դիտումներ 29
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ