Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՏՆՏԵՍԱԿԱՆ

Արմեն Փամբուխչյան. Լարսի անցակետում կարելի է արձանագրել, որ խնդիրը ստացավ իր լուծումը

14:41 11 Հլս 2018
Դիտումներ 194
Արմեն Փամբուխչյան. Լարսի անցակետում կարելի է արձանագրել, որ խնդիրը ստացավ իր լուծումը

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լարսի անցակետում իրավիճակն այս պահի դրությամբ:

Ռուսական կողմից հերթը կազմում է մոտ 4 կմ, անցանելիությունը 4-5 ժամ, անցակետում գտնվում են մոտ 60 բեռնատար, որոնց մոտ կեսը հայկական՝ բեռնված ցորենով:

Վրացական մասում ճանապարհին հերթ չկա, մոտ 22 մեքենա է գտնվում տերմինալում, որից տասը հայկական:

Կարելի է արձանագրել, որ խնդիրը ստացավ իր լուծումը և միտում ունի ստաբիլացման:

Հ.Գ հատուկ շնորհակալություն վրացական իշխանություններին, մեր շուտ փչացող մթերքներ տեղափոխող բեռնատարներին արտահերթ կարգով անցանելիություն ապահովելու համար, ինչի շնորհիվ ոչ մի բեռի փչացման ահազանգ մենք չենք ստացել»:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Օրվա մամուլի ընտրանի. սեպտեմբերի 18
19:00 18 Սեպ 2018
Դիտումներ 29
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր սեպտեմբերի 18-ն է
08:00 18 Սեպ 2018
Դիտումներ 43
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ