Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Միհրան Պողոսյանը՝ տուգանքների համաներման մասին

13:52 11 Հլս 2018
Դիտումներ 100
Միհրան Պողոսյանը՝ տուգանքների համաներման մասին

Ազգային ժողովի պատգամավոր,  ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ խորհրդարանում նշել է,որ տուգանքների համաներման պարագայում բարեխիղճ վարորդների քանակը նկատելիորեն կպակասի։ 

«Մարդիկ միշտ սպասում են, որ նմանատիպ բան էլի պետք է իրականացվի։ Սա պետության համար լրջագույն խնդիր է լինելու»,- նշել է պատգամավորը։

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր կառավարության կողմից ներկայացված՝ մի շարք վարչական իրավախախտումների համար տուգանքների համաներման մասին նախագիծը։

Վերոնշյալ օրենքի նախագծով առաջարկվում է վարորդներին ներել 2012-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-նն արձանագրված իրավախախտումները, այսինքն՝ 13, 7 մլրդ դրամի գումար: Նախագիծը տարածվում է տեսանկարահանված ու լուսանկարահանված 150 000 և ճանապարհապարեկային ոստիկանության կողմից արձանագրված 700 000 վարչական իրավախախտումների վրա: Ըստ այդմ, վարչական պատասխանատվությունից կազատվի 150 հազար անձ։

Նշելով,որ պետք է ինչ-որ կերպ փոխհատուցել բարեխիղճ վարորդների՝ ժամանակին կատարված վճարումները,Միհրան Պողոսյանը նաև հավելել է՝

«Մարդն, ով բարեխիղճ է, չպետք է տուժի։ Այս օրենքով մենք արդեն երրորդ անգամ բարեխիղճ վարորդներին գցում ենք ծուղակը, որը հետագայում նրանց դարձնում է ոչ բարեխիղճ վարորդներ»։

Հասմիկ Սարգսյան

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Օրվա մամուլի ընտրանի. սեպտեմբերի 18
19:00 18 Սեպ 2018
Դիտումներ 29
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր սեպտեմբերի 18-ն է
08:00 18 Սեպ 2018
Դիտումներ 43
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ