Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԽՈՐԱԳԻՐ

Լավ կինո. «22 գնդակ․ Անմահը» (Ֆրանսիա, 2010)

23:00 17 Օգս 2018
Դիտումներ 128
Լավ կինո. «22 գնդակ․ Անմահը» (Ֆրանսիա, 2010)

Շառլ Մատեյը Մարսելի կնքահայրերից մեկն է։ Նա որոշում է հեռանալ գործերից ու տրվել հանգստին, անցյալում թողնել բուռն կյանքը, բայց գործընկերները դեմ են իրադարձությունների նման ընթացքին։ Շառլի վրա դաժան մահափորձ են անում ու ոչ մի շանս չեն թողնում նրա համար։

Շառլին հիվանդանոց են հասցնում ու նրա մարմնից 22 գնդակ հանում։ Բայց ինչ-որ կերպ նրան հաջողվում է կենդանի մնալ։ Եվ հիմա Մատեյը մտադիր է վրեժ լուծել «հին ընկերներից։ Եվ նրա վրեժը նույնքան արյունոտ ու դաժան է լինելու։

Ֆիլմի թրեյլերը՝ 

  • անվանումը բնօրինակում՝ L'immortel
  • թողարկման տարեթիվը՝ 2010
  • երկիրը՝ Ֆրանսիա
  • ռեժիսոր՝ Ռիշար Բերրի
  • սցենարը՝ Ռիշար Բերրի, Մաթյո Դելապորտ
  • երգահան՝ Կլաուս Բադելտ
  • գլխավոր դերերում՝ Ժան Ռենո, Կադ Մերադ, Ժան Պյեր Դարուսեն
  • ժանրը՝ մարտաֆիլմ, կրիմինալ, դրամա
  • բյուջե՝ € 18 000 000
  • տարիքային սահմանափակում՝ 18+
  • տևողությունը՝ 117 րոպե / 01։57

Ֆիլմը դիտեք այստեղ։

Իսկ գիտե՞ք որ

  • Ֆիլմը նկարահանվել է Ֆրանց Օլիվյե Գիբերի «Անմահը» (L`Immortel, 2007) վեպի հիման վրա։

  • Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա։ Ֆրանսիայում՝ Մարսելում, Ժակ Իբեր անունով մեկն է ապրելիս եղել, որի վրա 1997 թվականի փետրվարի 1-ին 22 գնդակ են արձակել։ Բայց ֆիլմում մյուս իրադարձությունները հորինված են։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Դասը վարում է Բենջամին Ֆրանկլինը
20:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 150
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. նոյեմբերի 15
19:15 ԱՅՍՕՐ
Դիտումներ 50
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Սերժի Վաչոյին կալանավորել են
16:18 ԱՅՍՕՐ
Դիտումներ 211
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Կառավարության նիստը՝ ուղիղ
11:05 ԱՅՍՕՐ
Դիտումներ 24
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Պատմության այս օրը. նոյեմբերի 15
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 214
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր նոյեմբերի 15-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 46
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
ԸՆՏՐԱՆՔ
21:00 14 Նմբ 2018
Դիտումներ 239
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ