Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԽՈՐԱԳԻՐ

Audi-ն ներկայացրել է R8 V10 plus սուպերքարի հատուկ տարբերակը

22:45 11 Հլս 2018
Դիտումներ 54
Audi-ն ներկայացրել է R8 V10 plus սուպերքարի հատուկ տարբերակը

Audi ընկերությունը ներկայացրել է R8 V10 plus սուպերքարի հատուկ տարբերակը՝ անվանման մեջ Performance Parts կցորդով: Կուպեն ավելի թեթև կառուցվածք, կատարելագործված աերոդինամիկա ունի և ենթարկվել է որոշ ոճական փոփոխությունների, փոխանցում է Autonews-ը: 

Արդիականացման շնորհիվ 310 կմ/ժ արագությամբ վերարտադրվում է 250 կգ ճնշման ուժ, որը 10 կգ-ով ավելի է, քան ստանդարտ ավտոմեքենաներինը:

Սուպերքարը ստացել է կատարելագործված կախոց՝ կարգավորվող ամորտիզատորով, ինչպես նաև առջևի կերամիկական արգելակման մեխանիզմներ՝ տիտանե նեցուկներով և նոր անվասկավառակներ՝ Michelin Pilot Cup 2 անիվներով:

Սուպերքարի ուժասարքը փոփոխություն չի կրել: Audi R8 V10 plus-ն ունի 5,2-լիտրանոց մթնոլորտային 10-գլանանի շարժիչ, որը զարգացնում է 610 ձիաուժ հզորություն։

 
ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. հուլիսի 20
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 83
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հուլիսի 20-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 151
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հուլիսի 19
19:00 19 Հլս 2018
Դիտումներ 9
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ