Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ / ՏԵԽՆԻԿԱ

Շվեյցարական բանկը ստեղծել է իր գլխավոր տնտեսագետի թվային պատճենը

23:15 11 Հլս 2018
Դիտումներ 272
Շվեյցարական բանկը ստեղծել է իր գլխավոր տնտեսագետի թվային պատճենը

Շվեյցարական UBS բանկը ստեղծել է իր գլխավոր տնտեսագետ Դանիել Քալթի թվային պատճենը, փոխանցում է HighTech-ը:

Թվային կլոնը կաշխատի UBS Companion արհեստական ինտելեկտի հիման վրա: Այն ֆինանսական խորհուրդներ կտա տարբեր դժվար իրավիճակների վերաբերյալ, ինչպես նաև կշփվի կարևոր հաճախորդների հետ: Ընդ որում, արհեստական ինտելեկտը չի կարող դուրս գալ քննարկման նախանշված շրջանակներից, ուստի կներկայացնի միայն այն տվյալները, որոնք հասանելի են Դանիելի համար: Դա արվում է, որպեսզի արհեստական ինտելեկտը որևէ մեկին պատահաբար գաղտնի տվյալներ չհայտնի:

Ինժեներները 120 տեսախցիկ են օգտագործել, որոնք տևական ժամանակ ֆիքսել են Քալթի շարժումները: Նեյրոնային ցանցը վերլուծել է նաև տնտեսագետի՝ հաճախորդների և գործընկերների հետ շփման ձևը: Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ այժմ կրկնօրինակը բնօրինակից տարբերել գրեթե անհնար է: Հետագայում թվային տնտեսագետը կկարողանա ելույթ ունենալ բանկի՝ այլ քաղաքների մասնաճյուղերի առջև:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 2267
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 2198
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 2161
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 4303
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2057
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 2168
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 2343
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 2358
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 2119
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 479
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ