Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոլորակի բնակչությունն ավելացել է 83 միլիոնով

21:30 11 Հլս 2018
Դիտումներ 87
Մոլորակի բնակչությունն ավելացել է 83 միլիոնով

Նախորդ տարվա համեմատ աշխարհի բնակչությունն ավելացել է 83 միլիոն բնակչով և ավելի քան 7 միլիարդ 635 միլիոն մարդ է կազմում, հայտնում է DW-ն՝ վկայակոչելով «Երկրի բնակչությունը» (DSW) գերմանական հիմնադրամին: Վերջինիս տվյալներով՝ աշխարհում յուրաքանչյուր 10 վայրկյանում 26 երեխա է ծնվում: Բնակչության աճը հատկապես նկատելի է աֆրիկյան երկրներում, նշում են հիմնադրամի փորձագետները: Մինչև 2050 թվականը մայրցամաքի բնակչությունը կավելանա 1.3 միլիարդից մինչև 2.5 միլիարդով:

Որպես բնակչության աճի պատճառ՝ DSW-ի մասնագետները նշում են անցանկալի հղիության դեպքերի աճը: Ըստ հիմնադրամի ղեկավար Ռենատա Բերի՝ Սահարայից դեպի հարավ գտնվող երկրների կականց կեսն ավելի շատ երեխաներ ունի, քան ցանկանում է: Սա պայմանավորված է կրթության ոչ բավարար մակարդակով և հակաբեղմնավորիչների պակասով, կարծում է Բերը:

«Եթե բոլորը կարողանային ազատորեն որոշել, թե երբ և քանի երեխա են ցանկանում ունենալ, և արդյոք ընդհանրապես ցանկանում են, աղքատ երկրներում ապրող մարդկանց համար իրավիճակը կբարելավվեր, և աշխարհի բնակչության տարեկան աճը մոտ մեկ քառորդով կկրճատվեր»,- հայտարարել է Բերը:

Իր հերթին, Եվրամիության բնակչությունը 2018 թվականի հունվարի 1-ից ավելացել է մինչև 512,6 մլն, նշում է Լյուքսեմբուրգի ЕС Eurostat վիճակագրական ծառայությունը։ Անցյալ տարվա ընթացքում ԵՄ-ի 5,3 մլն մահերին բաժին է ընկել 5,1 մլն ծնունդ, իսկ 1,1 մլն մարդու աճը միգրացիայի արդյունք է։

Եվրամիության ամենախիտը բնակեցված երկիրը Գերմանիան է, որտեղ 82,9 մլն մարդ է ապրում։ Նրան հետևում են Ֆրասիան՝ 67,2 մլն, ու Մեծ Բրիտանիան՝ 66,2 մլն մարդ։


ԵՂԱՆԱԿ

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Պատմության այս օրը. հուլիսի 20
09:30 ԱՅՍՕՐ
Դիտումներ 83
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր հուլիսի 20-ն է
08:00 ԱՅՍՕՐ
Դիտումներ 151
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. հուլիսի 19
19:00 19 Հլս 2018
Դիտումներ 9
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ